Իրանում դիվերսանտների խումբ են վնասազերծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանցի ուժայինները հայտնել են մի խումբ դիվերսանտների վնասազերծելու մասին, որոնք փորձել են ներխուժել երկրի տարածք:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` հղում անելով իրանական «Թանսիմ» գործակալությանը, մանրամասները ներկայացրել է «Իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մուհամեդ Պակպուրը:
Վերջինիս տվյալներով` ԻՀՊԿ-ի զինվորները Իրաքի հետ սահմանային Քերմանշահ նահանգում վնասազերծել են «հակահեղափոխական և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունեցող զինված խմբավորմանը, որոնք գործում են ԱՄՆ-ի և սիոնական իսրայելական ռեժիմի աջակցությամբ»:
Դիվերսանտները մտադիր էին ներխուժել Իրանի տարածք ահաբեկչություններ իրականացնելու նպատակով, սակայն նրանց խանգարել են զինվորներն ու տեղի բնակիչները:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



