«Ժամանակ». ՀՎԿ թեկնածուն դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդին ու փախել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով, երեկ՝ երեկոյան, «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:
Լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք Ռաֆիկ Գրիգորյանի հետ, սակայն հեռախոսազանգին լացակումած պատասախանեց Գրիգորյանի կինը, ով փոխանցեց, որ Ռ. Գրիգորյանը ի վիճակի չէ պատասխանել եւ այս պահին նրան հետազոտում են բժիշկները:
Ավելի ուշ, փաստի առթիվ ոստիկանությունը հետախուզում հայտարարեց Արկադի Փելեշյանի նկատմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



