Դիարբեքիրում քուրդ զինյալները երկու զինվոր են սպանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴիարբեքիրի Լիջե գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակում են իրականացրել զինվորական անձնակազմի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հարձակման հետևանքով տեղում մահացել է մեկ զինվոր, չորսը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Չնայած բժշկական միջամտությանը, սակայն, զինվորներից մեկը ևս մահացել է:
Հարձակումից հետո Լիջեում լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսվել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



