Քիմ Քարդաշյանը կվերադառնա Փարիզ՝ չնայած կողոպուտին
ՖՈՏՈՆյու Յորքում Քիմ Քարդաշյանը աստիճանաբար ուշքի է գալիս այն բանից հետո, երբ նրան փարիզյան հյուրանոցում կողոպտել են՝ գողանալով 12 մլն դոլարի թանկարժեք իրեր։ Մինչ ֆրանսիական ոստիկանությունը որոնում է հանցագործներին, իսկ մամուլը նույնիսկ Քիմին է կասկածում տեղի ունեցածը կազմակերպելու մեջ, Քարդաշյանների գերդաստանին մոտ կանգնած աղբյուրը Peopleպարբերկանին հայտնել է, որ հայուհին տեղի ունեցածի պատճառով խաչ չի քաշում Փարիզի վրա։
«Նա սիրում է Փարիզը։ Դա սիրո քաղաք է նրա ու Քանյեի համար։ Նա պարտադիր կվերադառնա Փարիզ։ Այնտեղ է եղել նրա հարսանեկան երեկույթը։ Նա երես չի թեքում Փարիզից, Քիմը սիրում է թե քաղաքը, թե մարդկանց»,- հայտնել է ինսայդերը։
Սակայն, ինսայդերը ճշգրտում է, որ Քիմն այլեւս բնակություն չի հաստատի այն հյուրանոցում, որտեղ նրան կողոպտել են։
«Դա կասկածելի է։ Այո, այդ բնակարանը Քիմի սիրելի վայրն է, բայց նա այլեւս այնտեղ չի գնա անվտանգության նկատառումներով»,- հավելել է աղբյուրը։