Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երջանկությունը կշիռ ունի՝ մոտ 3-4 կգ. Շողեր Գրիգորյանը՝ նորածին որդու ու ապագա ծրագրերի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է ամուսնությունից հետո ՌԴ-ում բնակվող դերասանուհի Շողեր Գրիգորյանը, ով բոլոորվին վերջերս է մայր դարձել: Նրա հետ խոսել ենք նոր կարգավիճակի, աշխատանքային ծրագրերի ու Հայաստան վերադառնալու մասին:

Մեզ հետ զրույցում Շողերը նախ նշեց, որ որդու ծնունդից հետո ոչ միայն կյանքը, այլեւ ինքն է փոխվել.

«Տղայիս ծնունդից հետո ոչ միայն կյանքն, այլեւ ես եմ փոխվել։ Հայացքներս են փոխվել կյանքի հանդեպ։ Հայտնաբերել եմ սիրո մի նոր մակարդակ կամ տեսակ՝ զոհաբեր, անվերապահ սեր։ Մինչև հիմա դեռ, տղաս ինձ,այսպես ասած, ոչ մի լավություն չի արել, հակառակը՝ ծնունդի ցավ, անքնություն, անհանգստություններ, բայց սիրում եմ իրեն իմ ամբողջ էությամբ ու առանց ակնկալիքի, առանց պատճառ։ Հիմա եմ հասկանում Աստծո սերը մեր հանդեպ, թե չէ առաջ զարմանում էի ու ասում՝ լավ տիեզերքի Արարիչը ինչո՞ւ է մեզ էդքան կարևորում ու սիրում: Ծնողական սերը էդպիսին է, բացատրություն չկա, ուղղակի սիրում ես ու պատրաստ ես լավագույնդ զոհաբերել նրա համար»,- նշեց նա:

Շողերի խոսքով՝ մայրանալուց հետո իր մեջ կին տեսակն էլ է փոփոխությունների ենթարկվել.

«Կարծում եմ, որ հենց մայրանալուց հետո է կինը իսկական կին դառնում։ Սիրելուց զատ` սկսում ես ամուսնուդ շատ գնահատել։ Երբ ամուսնանում ես ու երջանիկ ես, քեզ թվում է՝ վերջ, դրանից այն կողմ էլ երջանկություն չկա։ Հետո ծնվում է առաջնեկդ ու հասկանում ես, որ կա ու երջանկությունը կշիռ ունի, կշռում է մոտ 3-4 կգ։ Հետո ամեն օր սկսում ես մեծացնել այդ «երջանկությանը» ու ինչքան մեծանում է, դու էնքան ավելի երջանկանում ես: Իսկ երջանիկ մարդը ավելի ուրախ է, ավելի բարի, ավելի սրտացավ մյուսների հանդեպ, նման մարդն ուզում է կիսել իր ուրախությունը բոլորի հետ»,- հավելեց նորաթուխ մայրիկը։

Փոքրիկ Սամուելի մասին խոսելիս՝ Շողերը մեծ հրճվանքով պատմեց.

«Մենք արդեն 2 ամսական 5 օրական ենք։ Սամուելը արդեն կազմավորված մարդ է։ Ես կարծում էի, թե մենք ենք երեխայի բնավորությունը, տեսակը ձևավորում, բայց նա արդեն բնավորություն էլ ունի, տեսակ էլ։ Սիրում է ուշադրություն իր հանդեպ, հեշտ կոնտակտի մեջ է մտնում մարդկանց հետ, շփվում է, ժպտում։ Օրվա մեջ շատ տարբեր կերպարներ է ընդունում։ Երբեմն ինչ-որ շտրիխ եմ ավելացնում ու դառնում է ինչ-որ կերպար, երբ նկարում եմ նայում է օբյեկտիվին ու սիրով նկարվում։ Ամեն ինչ սրտանց է անում, բաներ կան, որ ջանք չեն պահանջում, չէ՝ ինքն իր ամբողջ էներգիան ներդնում է։ Այս տարիքից էլ երևում է, որ էմոցինոալ է»։

Հետաքրքրվելով, թե ով է Շողերին օգնում բալիկի խնամքի հարցում, քանի որ նա հարզատներից բավականին հեռու է գտնվում, պատասխանեց.

«Ես եմ խնամում, իսկ բոլոր հարազատներս օգնում են հեռախոսով: Բոլորի խորհուրդները լսում եմ, բայց միևնույն է, անում եմ այն, ինչ այդ պահին զգում եմ՝ ճիշտ է։ Հեշտ չէ, ուզում ես ոչ մի բացթողում չանես, շատ զբաղվես երեխայի հետ նույնիսկ այս տարիքում։ Շատ պատասխանատու կոչում է ծնողի կոչումը»:

Մեզ հետ զրույցում Շողերը պատմեց նաեւ ամուսնու վերաբերմունքի մասին.

«Ամուսինս էլ ինձ նման դեռ ուշքի չի գալիս։ Անըդհատ իրար ենք նայում, թե սա ո՞վ է, որտեղից եկավ, ինչու էսքան լավը ու ժողովրդական խոսքով ասած՝ «Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել»: Տպավորություն է, թե իրենից առաջ կյանք չի էլ եղել: Ամուսինս շատ հիացած է իր տղայով, առաջ 30 րոպեում էր տուն հասնում , հիմա չգիտեմ ոնց բայց 20 րոպեում: Անհամբեր սպասում է, թե երբ է գալու հասնի իր բալիկին։ Տղաս էլ է շատ սպասում հայրիկին, տեսնելուց միանգամից արձագանքում է։ Հաճելի է նայել, թե ինչպես են միասին խաղում, «պլաններ կազմում», թե ոնց են միասին գնալու մարզվելու և այլն»,- պատմեց դերասանուհին:

Անդրադառնալով աշխատանքային գործունեությանը եւ պատասխանելով հարցին, թե Շողերը Գրիգորյանի աշխատանքային դադարը որքա՞ն կտեւի, դերասանուհին նկատեց.

«Հուսով եմ` երկար չի տևի, կախված է երեխայիս կարգապահությունից։ Ինչքան շուտ ինքնուրույնություն ցուցաբերի, այնքան շուտ կսկսեմ աշխատանք փնտրել։ Բայց ավելի կարևոր է, երբ աշխատանքըն ինքն է գալիս քեզ գտնում, ու իմ գործում դա ամեն րոպե էլ կարող է լինել»:

Իսկ վերջում հետաքրքրվելով, թե Շողեր Գրիգորյանն իր ընտնիքի հետ չի՞ պատրաստվում Հայաստան վերադառնալ, պատասխանեց.

«Հայաստան վերադառնալու պլաններ միշտ կան, ու համարյա բոլորի մոտ դա կա։ Կարծում եմ, եթե կան հայեր, որոնք կվերադառնան Հայաստանում ապրելու, ապա Ռուսաստանի հայերը կլինեն, որովհետև շատերը վերջերս են եկել ու մտքով դեռ Հայաստանում են։ Միայն պետք է այդ մարդկանց համար հնարավորություններ  ստեղծել, թե չէ մեր երկիրը աշխարհի ամենահետաքրքիր երկիրն է, ամեն օր արթնանում ես մի նոր բան է կատարվում, ոչ մի տեղ այդ տեսակ ռիթմ չկա, ինչպես Հայաստանում։ Ազգը արթնության ճանապարհին է, իսկ  հոգևոր արթնությունը նաև նյութական ձեռքբերումների կբերի»։

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջները