Դռնապանը Քիմ Քարդաշյանի կողոպտվելու գործով գլխավոր վկան է
ՖՈՏՈ35-ամյա հեռուստաստղը դեռ երկար ուշքի կգա փարիզյան հյուրանոցում տեղի ունեցած հանդուգն կողոպուտից հետո, որի հետեւանքով նա զրկվել է 13 մլն դոլարի թանկարժեք իրերից։ Քիմ Քարդաշյանը միջադեպից անմիջապես հետո փարիզյան ոստիկանությանը ցուցմունք է տվել ու մեկնել Նյու Յորք։
TMZ-ը պարզել է, որ Քիմն այսօր նորից հեռախոսով խոսել է ֆրանսիական ոստիկանության ներկայացուցիչների հետ։
Ահա թե ինչ է հայտնի դարձել պորտալին իր ինսայդերների շնորհիվ։
Քիմը ոստիկաններին պատմել է, որ
-երբ դռնապանը բացել է բնակարանի դուռը, եւ իրեն քնից արթնացրել են, դռնապանը ձեռնաշղթաներով էր։
-Կողոպուտի ժամանակ նա ամբողջ ընթացքում ձեռնաշղթայով է եղել։
- Քիմը հասցրել է դռնապանին հարցնել՝ հարձակվողները իրենց կսպանե՞ն, ինչին նա հանգիստ պատասխանել է, որ չգիտի։
- Քիմը մի քանի անգամ նշել է, որ դռնապանը չափից հանգիստ էր, չնայած նա ձեռնաշղթայով էր ու նրա վրա ատրճանակ էին պահել։
- Թանկարժեք իրերը հավաքելուց հետո հանցագործները իրենց հետ են տարել նաեւ դռնապանին ու նրան թողել շենքի մուտքում։