Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կար ժամանակ, երբ դադարն ինձ էր պետք գործերս կարգավորելու համար. Նարեկ Պետրոսյան

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը զրուցել է ռեփեր Նարեկ Պետրոսյանի, նույն ինքը՝ Մեծ Հայքի Նարեկի հետ, ով վերջին ամիսներին սկսել է ակտիվորեն աշխատել ու մեկը մյուսի հետեւից տեսահոլովակներ ներկայացնել իր երկրպագուների դատին:

«Կար ժամանակ, երբ դադարն ինձ էր պետք գործերս կարգավորելու, «PlayBack» ստուդիաս տեղափոխելու համար, սակայն վերջին ամիսներին սկսեցի ոչ թե ակտիվ աշխատել, այլ վերադառնալ իմ բնականոն աշխատելաոճին»,- նշեց Նարեկն ու շարունակեց.

«Ապրիլյան դեպքերից հետո թողարկեցի «Բռունցքով» երգը, ապա նկարահանեցինք «Քեֆ արա» տեսահոլովակը, որից հետ էլ եղան Գեւորգ Մարտիրոսյանի ու Աստղիկ Սաֆարյանի հետ համագործակցությունները: Առջեւում էլ նախատեսվում են մի շարք համագործակցություններ, ի դեպ՝ աշխատանքային ձեւաչափս որոշ իմաստով ընդլայնել եմ եւ բացի որպես ռեփեր ներկայանալուց, աշխատում են նաեւ որպես պրոդյուսեր: Այս իմաստով ունեմ մի քանի երաժշտական նախագծեր, որոնք միայն ռեփ ժանրում չեն, ավելին՝ օրինակ «Գողթ» հայկական էթնո ֆոլկ ժանրի խմբի հետ աշխատում ենք ռեփից բավականին հեռու միջավայրում»:

Նարեկը ակտիվորեն աշխատում է նաեւ «PlayBack progect» խմբի հետ, որի շրջանակում հայկական ժողովրդական գործիքների, դասական գործիքների համադրությունն են ներկայացնում ժամանակակից երաժշտության հետ.

««PlayBack progect»-ի հետ հայկական ժողովրդական գործիքները բերում ենք ակումբային երաժշտություն. շատ հետաքրքիր համաձուլվածք ենք ստանում ժամանակակից երաժշտության հետ: Իսկ նման արդյունք ստանում ենք երաժիշտներ Հայկ Կարապետյանի, Զարեհ Գալստյանի, Արման Պեշտմալջյանի, Նարեկ Գասպարյանի շնորհիվ: Կարծում եմ՝ հետաքրքիր նախագիծ է, այստեղ որպես պրոդյուսեր եմ ներկայանում, ի դեպ՝ շուտով կլինի նաեւ մեր ձայնասկավառակը, որի միջոցով շատերը կտեղեկանան այս նախագծի մասին»,- պատմեց Նարեկ Պետրոսյանը:

Անդրադառնալով օրերս լույս տեսած «18+ դե տժժա» տեսահոլովակին, որը «18+» կատակերգական ֆիլմի սաունթրեքն է, ռեփերը նշեց.

«Առաջարկը ստացա ֆիլմի կազմակերպիչներից, ծանոթանալով սցենարին ու տարվող աշխատանքներին, համաձայնեցի ու պետք է ասեմ, որ այն բավականին հետաքրքիր ու ծիծաղաշարժ ֆիլմ է: Ֆիլմում մի փոքր հատվածում ես էլ եմ նկարահանվել, բայց ոչ թե որպես դերասան, այլ որպես Նարեկ»:

Ի դեպ՝ Նարեկ Պետրոսյանի խոսքով՝ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ այս պահին էլ ունի, սակայն հրաժարվել է դրանցից, քանի որ փորձում է ողջ ուժերը կենտրոնացնել նոր երգերի ու տեսահոլովակների վրա: Միաժամանակ՝ իր խոսքով լավ առաջարկենրից եւս չի հրաժարվի:

Մեզ հետ զրույցում Նարեկը հայտնեց նաեւ, որ օրեր հետո կթողարկի իր հերթական տեսահոլովակը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»