Բաղդադ. Թուրքիայի ավանտյուրան կարող է տարածաշրջանային պատերազմ սադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արկածախնդրությունը կարող է տարածաշրջանային պատերազմ հրահրել:Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:
Նա նշել է, որ Բաղդադը բազմիցս Անկարային կոչ է արել չմիջամտել Իրաքի ներքին գործերին: «Թուրքիայի ղեկավարության պահվածքն անընդունելի է: Վախենում եմ, որ թուրքական արկածախնդրությունը կարող է տարածաշրջանային պատերազմի վերաճել»,- նշել է նա՝ հավելելով, որ Իրաքը Թուրքիայի հետ ռազմական առճակատում չի ուզում:
Նշենք, որ անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է Իրաքում իր ռազմական ներկայությունը եւս մեկ տարով երկարաձգելու օգտին: Իրաքի խորհրդարանը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ կոչ անելով իրաքյան տարածքից դուրս բերել թուրքական 2000-անոց զորախումբը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



