Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արփինե Հովհաննիսյան. Վախենում եմ մենակ մնալուց

ԼԱՅՖ

Newmeg.am-ը գրում է․

Կյանքում ամենակարևորն ինքս ինձ հետ ազնիվ լինելն է. երբ մենակ մնամ, չամաչեմ իմ որևէ արարքից: Ես ինձ լիարժեք եմ զգում: Ինձ համարում եմ երջանիկ մարդ, չեմ ձգտում ու չեմ ուզում ունենալ ավելին, քան ունեմ: Ինձ պակասում է երևի թե միայն անձնական երջանկություն կառուցելն ու ընտանիք ունենալը: Բայց դա էլ թերիության զգացում չի առաջացնում:

բարեկեցություն
Բարեկեցությունն ազատության, անկախության որոշակի չափաբաժին տվող հնարավորություն է, նյութական բազա, որը որոշումներ կայացնելու համար ինքնուրույնություն է տալիս: Յուրաքանչյուր ոք բարեկեցության մասին իր պատկերացումներն ունի: Բարեկեցությունն ինձ համար դրսևորվելու միջոց չէ:

ստելու արվեստը
Սիրում եմ լսել սուտը, երբ գիտեմ իրականությունը: Ինձ համար սուտն անընդունելի է: Ստել նշանակում է մեղք գործել, որը չեմ ներում: Իհարկե, կան իրավիճակներ, որոնցում անկարող ենք չստել: Ինչ-որ իրավիճակներում չենք ասում այն, ինչ կա: Դա ավելի շատ ճշմարտությունը թաքցնել է կամ եղածը հաճելի լույսի ներքո ներկայացնելը: Փորձում եմ մարդկանց հետ լինել առավելագույն չափով անկեղծ: Շատ վաղ տարիքից հասկացել եմ, որ մարդիկ խաղում են որոշակի դերեր, և, իրավիճակից կախված, կրել տարբեր դիմակներ: Բայց կգա մի պահ, որ դիմակով մարդը չի իմանա, թե ինչպես պետք է իրեն դրսևորի: Նա ստիպված է հիշողությունը անընդհատ լարել՝ հիշելու համար, թե որտեղ ինչ պետք է ասի, ինչպես պետք է իրեն պահի: Սուտը բոլոր վատ հատկանիշների առաջին նախապայմանն է:

ազնվության բանաձևը
Ազնվությունը բազմաբովանդակ է. ստորություն չանել, մարդկանց չխաբել, չստել, չկեղծել, խոստումը պահել, մարդու երեսին չասել մի բան, հետևից՝ մեկ այլ բան: Բարդագույն որոշումներ կայացնելիս էլ պետք է լինել ազնիվ: Ճշմարտությունը հաճախ ցավոտ է, բայց ավելի ազնիվ է, քան կեղծելն ու շողոքորթելը:

շողոքորթություն
Տհաճ է, որ մարդուն շողոքորթում են: Ճիշտ է, ամեն մարդու էլ հաճելի է լավ խոսքեր լսել իր հասցեին: Բայց միայն այն դեպքում է հաճելի, որ դիմացինդ հավատում է այն ամենին, ինչ ասում է: Եթե մարդը շողոքորթելով ասում է բաներ, որոնց ներքուստ համաձայն չէ, բացասական էներգիա է տարածվում նրանից: Շողոքորթ մարդն իմ հարգանքին երբեք չի կարող արժանանալ:

քաղքենին
Քաղքենին մարդու մասին դատում է մակերեսային հատկանիշներով, նյութապաշտական չափորոշիչներով: Նրանք ամենուր են, շրջապատում են բոլորիս, ու դժվար թե մեկը կարողանա ասել, որ նման մարդկանց հետ չի շփվում: Պարզապես փորձում եմ ինձ շրջապատել ոչ քաղքենի մարդկանցով: Չի կարելի մարդու մեջ տեսնել վատը, կանխակալ վերաբերմունք ցույց տալ ու դատել մարդուն:

բողոք
Բողոքելու ցանկություն առաջանում է տիրող անարդարությունից: Եվ պարտադիր չէ, որ սոցիալական անարդարություն լինի: Ցանկացած իրավիճակում ես առավելապաշտ եմ, ձգտում եմ առավելագույն ազնվության: Ընկերության մեջ էլ պահանջում եմ առավելագույնը ու տալիս եմ առավելագույնը:

մեղքի զգացում
Ինձ տանջող մեղքի զգացում չունեմ: Բայց եթե մարդն ունի խիղճ, եթե ինքնաքննադատաբար է մոտենում իրեն ու շրջապատին, նշանակում է՝ բոլորն էլ պետք է ունենան մեղքի զգացում: Անսխալական մարդիկ չկան, բոլորն էլ գործում են սխալներ: Կա՛մ ի վնաս իրենց, կա՛մ ուրիշների հանդեպ: Եթե ունես խիղճ ու առողջ դատողություն, ուրեմն չես կարող մեղքի զգացում չունենալ:

մարդիկ խոսում են
Ժամանակի հետ սկսել եմ պակաս կարևորել, թե մարդիկ ինչ են խոսում իմ մասին: Ասում են՝ կարծիքներն են կառավարում աշխարհը, բայց մեծ նշանակութուն ունի քննադատողի անձը: Երբ կարծիքը անհատական դրսևորում ունի, կարելի է լսել, իմանալ կարծիք հայտնողի մտադրությունը, տեսնել նրա արտահայտած կարծիքի ու քննադատության տակ թաքնված բովանդակությունը: Պետք է շրջապատված լինել այնպիսի մարդկանցով, ովքեր կարող են ասել և՛ լավը, և՛ վատը: Ես միայն ուրախ կլինեմ ականջալուր լինել: Իսկ թե ինչ կասեն մարդիկ… Նրանք միշտ էլ պետք է ինչ-որ բան ասեն:

տագնապ
Վախենում եմ մենակ մնալուց, ինձ հարազատ մարդկանց կորցնելուց: Միայն դրանից: Այլ վախեր չկան…

միայնություն
Ժամանակ առ ժամանակ լինում են պահեր, որ չես ուզում խոսել ու կիսվել որևէ մեկի հետ, ուզում ես առանձնանալ քո մտքերի հետ, անկեղծանալ ինքդ քեզ հետ: Այդ պահերին պարզապես ֆիզիկական առումով փորձում եմ միայնակ մնալ ինչ-որ միջավայրում՝ աշխատասենյակում, տանը՝ իմ սենյակում: Ինքս ինձ հետ մենակ եմ մնում:

նոր սերունդ
Չէի ցանկանա ամբողջ սերունդը ընդհանրացնել, որովհետև մարդիկ տարբեր են: Բոլոր սերունդներին բնութագրական է ասել. «Մեր ժամանակ ուրիշ էր»: Բայց բոլոր սերունդներն էլ ունեն լավ և վատ կողմեր: Եթե գլոբալ դիտենք, ապա այս սերունդն ավելի ժամանակակից է, շատ հարցերում ավելի ազատամիտ է, անկաշկանդ՝ սեփական տեսակետը արտահայտելու հարցում: Ժամանակի հրամայականն է. սերունդը ծնվում է ու գալիս՝ այլ արժեքներ կրելով:

կուզեի՝ լիներ…
Մարդիկ բարի թող լինեն, լավ ապրեն, շատ ժպտան, իսկ ժպիտները լինեն իրապես անկեղծ:

«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն 8-ամյա տղան մահացել է «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՎանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն ամռանը Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել ենԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ Զախարովա Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ֆուտբոլիստների կարիերան կարճ է․ Սինիցինը կոչ է արել չքննադատել Սպերցյանին Հայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը 15 անգամ հետաձգել է Դոնբասը գրավելու վերջնաժամկետը. Զելենսկի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն Ինչ որոշում էլ կայացնեմ, թափանցիկ կլինի․ Սերբիայի նախագահը՝ հրաժարականի մասին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1,719-ի Հունիսի 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ) Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում Փամբակ գետում 2 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 500 փրկարար և ոստիկան․ ՆԳՆ (տեսանյութ) Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել