Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եվրոպայում կազմակերպված ահաբեկչական ցանց է գործում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Քննությունը հանգել է այն եզրակացության, որ Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունները նախապատրաստած ահաբեկչական ցանցը շատ ավելի բարդ կառույց է, քան կարելի էր ենթադրել: RFI-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Le Monde-ը:

Այդ ահաբեկչական ցանցի բոլոր հնարավոր ճյուղավորումների որոնումները թույլ են տվել ըմբռնել, թե գլխավոր կասկածյալ եւ Եվրոպայում ամենափնտրվող ահաբեկիչ Սալահ Աբդեսլամն ինչպես է կարողացել թաքնվել երկարուձիգ 4 ամիսների ընթացքում: Դրանք նաեւ ցույց են տվել, որ Փարիզում նոյեմբերի 13-ին եւ Բրյուսելում մարտի 22-ին իրականացված ահաբեկչությունները միեւնույն ցանցի հեղինակածն էին, իսկ գուցե պլանավորված էին մեկ կենտրոնում:

Գլխավոր ապացույցը գտնվել է Բրյուսելի ահաբեկչության հաջորդ օրը ընդհատակյա տներից մեկին կից աղբամանից հայտնաբերված համակարգչի մեջ: Վերծանված ֆայլերում հիշատակվում են ահաբեկիչների մի քանի ջոկատների անուններ՝ «Օմարի խումբ» (իրականացրել է Փարիզի սրճարանի հրաձգությունը), «ֆրանսիացիների խումբ», որը ներթափանցել էր Բատկլան, «իրաքցիների խումբ», որը փորձել է պայթեցնել Ստադ-դե-Ֆրանսը: Քննիչների համար դեռեւս պարզ չէ «մետրո» եւ «Սհիփհոլի խումբ» անունների վերծանումը: Միանգամայն հնարավոր է, որ այդ խմբերը պետք է հարձակումներ իրականացնեին կա՛մ Փարիզի մետրոյում, կա՛մ Անստերդամի օդանավակայանում, սակայն անհնար է դա ապացուցել: Դրանից զատ, համակարգչի մեջ հայտնաբերվել է ահաբեկիչների հնարավոր թիրախների մանրակրկիտ նկարագրություն, որոնց թվում են Փարիզի Դեֆանս գործարար թաղամասը, արմատական կաթոլիկների Civitas ասոցիացիան:

Քննության ընթացքում ոստիկանությունը կալանավորել է ահաբեկչական խմբավորման երկու անդամների՝ Թունիսի ծագում ունեցող Սոֆյեն Ա.-ին եւ սիրիացի Օսամա Կ.-ին, որը վերջերս էր շվեդական անձնագիր ստացել: Ոստիկանության կարծիքով՝ Եվրոպայում նախապատրաստվող ահաբեկչություններում հենց նրանք էին նոր մահապարտներ դառնալու:

Հետաքննության մյուս ուղղությունը հասցնում է Կենտրոնական Եվրոպա: Այսպես, Սալահ Աբդեսլամի հեռախոսային բանակցությունները վկայում են, որ ահաբեկիչների ցանցը ֆինանսավորվել է Հունգարիայից կատարված դրամական փոխանցումներով, որտեղ նրանք գործակալ ունեին: Նրա անունը ոստիկանությանը հայտնի չէ, սակայն առկա է նրա ԴՆԹ անալիզը: Բացի այդ, չորս մարդ է կալանավորվել Ավստրիայում՝ Զալցբուրգում, որտեղ նրանք ոպես իրաքցի փախստական ապաստան են հայցել: Նրանցից երկուսն արդեն խոստովանել են, որ պատրաստվում էին նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական հարձակումներ իրականացնել:

Le Monde-ը հայտնում է, որ ոստիկանությանը դեռեւս շատերի գտնվելու վայրն անհայտ է, որոնք ինչ-որ կերպ կապված են ահաբեկչական ցանցին: Չէ՞ որ մահապարտներից բացի, դրանում կար նաեւ բավական հզոր կազմակերպական ջոկատ՝ մարդիկ, որոնք կեղծված փատաթղթերով բնակարաններ էին վարձակալում, որոնք մեքենաներ էին վարձում, որոնք ահաբեկիչներին զենք, համակարգիչներ եւ կապի միջոցներ էին մատակարարում, նույնիսկ նրանք, որոնք պատասխանատու էին, որպեսզի թաքնվող մարդասպանների սառնարանները մշտապես լեցուն լինեին:

 

Ամիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին