Էրդողանը բողոքարկելու է գերմանացի երգիծաբանի նկատմամբ հետաքննությունը դադարեցնելու մասին որոշումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանացի իրավաբան Միխայել-Հուբերտուս ֆոն Շպրենգերը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շահերն է ներկայացնում գերմանացի երգիծաբանի վիրավորական բանաստեղծության գործով, հայտարարել է, որ իր հաճախորդը բողոքարկելու հետաքննությունը դադարեցնելու մասին դատախազության որոշումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Կարող եմ հաստատել, որ որոշումը բողոքարկվելու է»,- գերմանական DPA-ին ասել է նա:
Նախօրեին գերմանական Մայնցի դատախազությունը դադարեցրել էր հաղորդավար, երգիծաբան Յան Բյոմերմանի դեմ հետաքննությունը, որը մարտի 31-ին եթերում Էրդողանի մասին բանաստեղծություն էր ընթերցել: Հայց էր ներկայացրել անձամբ Թուրքիայի ղեկավարը: Գերմանական դատախազությունը, սակայն, վճռել է, որ բանաստեղծությունում հանցակազմ չկա:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



