Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ ներկայացուցիչների հետ չի հանդիպել, նման բովանդակային քննարկում տեղի չի ունեցել. Իվետա Տոնոյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր մամուլում հրապարակվեց, թե «Մուլտի Գրանդ» համալիրում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ վերնախավի հանդիպում, որտեղ քննարկվել է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը և նախնական որոշում է կայացվել այդ ուղղությամբ:
Տեղեկությունը, թե իբր Գագիկ Ծառուկյանը նախօրեին հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ և որոշում է կայացվել վերադառնալ քաղաքականություն, բացարձակ սուտ է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Դա իրականությանը չի համապատասխանում։ Որևէ նման հանդիպում, նման բովանդակային քննարկում տեղի չի ունեցել»,- ասաց նա։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



