58 մլն դրամ մարդասիրական օգնություն Սիրիային
ԲԼՈԳՀայկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ս.թ. հոկտեմբերի 3-ին և 5-ին ՀՀ նախագահի հանձնարարությամբ Սիրիա մեկնեց հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական անհետաձգելի օգնություն ցուցաբերող երկու օդանավ: Առաջին փոխադրամիջոցի բեռն արդեն բաժանվում է կարիքավորներին, երկրորդինը նույնպես տեղ է հասել և կբաժանվի այսօր-վաղը: Սա այն դեպքն է, երբ նախ կազմակերպվեց մարդասիրական օգնության տրամադրումը, իսկ կառավարության համապատասխան որոշումը կընդունվի գործադրի վաղվա` հոկտեմբերի 6-ի նիստում:
Նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արտգործնախարարությանը հատկացնել մոտ 58 մլն դրամ, որը նվիրաբերության կարգով կփոխանցվի մարդասիրական օգնությունը ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումն ու առաքումը կազմակերպած «Հայաստան» համահայկական հիմնադրամ: