Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եթե այն չգտնեմ, երկու անգամ ավելի թանկարժեքն եմ գնելու. Գողացել են Նարեկ Մակարյանի մոտոցիկլետը

ԼԱՅՖ
Life.panorama.am-ը գրում է.
 
Երգիչ, դերասան Նարեկ Մակարյանի՝ մոտոցիկլով ճանապարհորդության մասինLife.panorama.am-ը ընդամենը երեք օր առաջ է պատմել.
 
Մեր զրույցից երկու օր անց նրա մոտոցիկլը գողացել են, որի բեռնախցիկում եղել է Նարեկին պատկանող ատրճանակը:
 
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում կրկին կապ է հաստատել Նարեկ Մակարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ շոկի մեջ է գտնվում, այս պահին ոստիկանությունն ու ինքն անձամբ միջոցներ է ձեռնարկել, որպեսզի հնարավորինս շուտ գտնի մոտոցիկլետը:
 
Ինչպես շատերը կհիշեն՝ սա արդեն երկրորդ դեպքն է, որ երգչին կողոպտում են, ամիսներ առաջ կոտրել էին նրա մեքենան ու կողոպտել:
 
Հետաքրքրվելով, թե Նարեկը որեւէ կապ տեսնո՞ւմ է առաջին եւ երկրորդ կողոպուտի միջեւ, պատասխանեց.
 
«Այո, սա արդեն երկրորդ դեպքն է ինձ հետ կապված: Չգիտեմ, արդյոք սա պատահականություն է, թե ոչ, դա ժամանակը ցույց կտա: Ինչեւէ, մոտոցիկլետը առեւանգել են կենտրոնից, ուր կան բազմաթիվ տեսախցիկներ ու ես էլ կարող էի ամեն վայրկյան դուրս գալ հարակից ակումբից: Եթե մեր քաղաքում նման բաներ են կատարվում, ուրեմն ինչքան վտանգավոր է մեր երկրում ապրելը»:
 
Ի դեպ՝ մոտոցիկլի բանալիները եղել են Նարեկի մոտ, թե ինչպես են կարողացել այն շարժի գցել ու գողանալ, Նարեկը այսպես է բացատրում.
 
«Երբ ես գնեցի մոտոցիկլս, երկրորդ բանալին չկար, իհարկե, այս հանգամանքը որոշ կասկածներ է հիմա առաջացնում, սակայն կա նաեւ երկրորդ տարբերակ՝ շատ հնարավոր է, որ ինձ մոտ կանգնած մարդիկ կազմակերպած լինեին այս ամենը եւ նախապես ինձնից գաղտնի կրկնօրինակեին իմ բանալիները: Հետաքրքիրն այն է, որ կողոպուտը կատարվել է կես ժամվա ընթացքում, ու շատ հավանական է, որ իմացող մարդ է այն արել. նա նախապես իմացել է, որ ես տվյալ ակումբում եմ, վստահ է եղել, որ այդ պահին ոչ մեկ չի գա, այլապես ոչ գիտակ մարդը չէր իմանա՝ արդյոք ես կամ ընկերներս այդ պահին դուրս չէինք գա»:
 
Նարեկ Մակարյանի համար ոչ այնքան հուզիչ ու անհանգստացնող է մոտոցիկլի կողոպուտը, այլ այն, որ դրա բեռնախցիկում եղել է իրեն պատկանող ատրճանակ, որն իր խոսքով իր ավագ ընկերներից է նվեր ստացել: Մեր հարցին, թե ինչու էր երգիչը ատրճանակն իր մոտ պահում եւ արդյոք պատրաստ էր այն կիրառել յուրաքանչյուր պահի, պատասխանեց.
 
«Ես ատրճանակ ունեմ լիովին օրինական իրավունքներով: Ատրճանակը միշտ ինձ հետ է լինում, լինի դա մեքենայում, մոտոցիկլում, թե հենց վրաս: Իհարկե, եթե այն ինձ մոտ է, ուրեմն ես պատրաստ եմ ինքնապաշտպանվել, եթե դրա կարիքը Աստված մի արասցե լինի: Թեեւ իրականում ես այնքան էլ չեմ սիրում, երբ ատրճանակն ինձ մոտ է լինում, եթե ինձ մնար, անգամ այն Ձեզ կարող էի նվիրել: Ինչեւէ, հիմա ատրճանակի՝ ինձ մոտ չլինելը մեծ խնդիրներ կարող է առաջացնել ինչպես ինձ, այնպես էլ գողերի համար»:
 
Նարեկ Մակարյանի խոսքով՝ իրեն կատարված դեպքերը չեն վախեցնում.
 
«Միեւնույն է, չեմ լքելու իմ երկիրը, շարունակելու եմ այստեղ ապրել, ինչ էլ, որ լինի: Ցավում եմ, որ իմ սիրելի մոտոցիկլետը գողացել են, բայց եթե այն չգտնեմ, երկու անգամ ավելի թանկարժեքն եմ գնելու»,- ընդգծեց նա:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես