Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երկրորդ թոռնիկս դեռ շատ փոքրիկ է, իսկ մեծ թոռնիկս ինձ համար երգել ու մոմ է փչել. Սյուզան Մարգարյանը նշում է 55-ամյակը

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Այսօր երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սյուզան Մարգարյանը նշում է ծննդյան 55-րդ հոբելյանը: Սիրված երգչուհու տոնական օրը սկսել է կեսգիշերից՝ ընկերների ու հարազատների շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով:

«Մեր ընտանիքում ընդունված ավանդույթ է՝ միմյանց շնորհավորում ենք հենց կեսգիշերին: Ամուսինս կեսգիշերին ծաղիկներով եկավ, ժամը 24:00-ին էլ դուստրս ու փեսաս զանգահարեցին ու շնորհավորեցին: Ճիշտն ասած՝ քաղաքում չէինք, երեկ ենք վերադարձել, այդ պատճառով ոչինչ չեմ պլանավորել այսօրվա համար: Չգիտենք՝ հստակ ինչպե՞ս, բայց անպայման կնշենք», -Aysor.am-ի հետ զրույցում նշեց հոբելյարը:

Սյուզան Մարգարյանի անձնական և ստեղծագործական ձեռքբերումները բազմաթիվ են, բայց նրա համար ամենից կարևորն ու ոգևորողն ընտանեկան ջերմությունն ու համերաշխությունն է:

«Անշուշտ, ստեղծագործական ձեռքբերումներն են պատճառը, որ դուք ինձ զանգահարել եք… Կարևորելով այդ ամենը՝ ուզում եմ պարտադիր շեշտել, որ իմ ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է: Նրանց հետ եմ և՛ երջանկանում, և՛ հանգստանում: Որքան շատանում ենք, երջանկությունս էլ է շատանում: Հավանաբար, տատիկի ամենապարզ խոսքեր ասացի, բայց այս կարգավիճակն ինձ այսօր ամենաշատն է հուզում և հաճելի է», - ժպիտով նկատեց վաստակավոր արտիստուհին:

Հարցին, թե արդյոք երկրից դուրս գտնվող միակ դստրիկը, բացի զանգից, այլ անակնկալ մատուցել է մայրիկին՝ պատասխանեց.

«Չգիտեմ՝ ինչու է բոլորի մոտ այնպիսի կարծիք տարածված, թե Սիրուշոն դրսում է: Նա հիմա էլ Երևանում է, իրենց տանը: Ու այսօր, բնականաբար, միասին ենք անցկացնելու»:

Ի դեպ, սիրելի տատիկին իրենց թոթով լեզվով շնորհավորել են նաև թոռնիկները՝ երգչուհի Սիրուշոյի որդիները:

«Երկրորդ թոռնիկս դեռ շատ փոքրիկ է ու իր ջինջ ծիծաղն ինձ ուրախացրեց, իսկ մեծ թոռնիկս ինձ համար երգել ու մոմ է փչել», - նշեց նա:

Նկատառմանը, որ գուցե տատրիկի ու մայրիկի երաժշտական գեները շարունակողը լինի՝ մեր զրուցակիցը ծիծաղելով պատասխանեց. «Չեմ կարծում, բայց փորձեր է անում»:

Մշտապես ժպտադեմ, գեղեցիկ ու կանացի 55-ամյա Սյուզան Մարգարյանին տարիքի ավելացումը չի վախեցնում ու անհանգստացնում: Ամեն տարիք իր հմայքն ու երջանկությունն ունի:

«Հավատացեք, ես բացարձակ չեմ հիշում տարիքիս մասին: Ապրում եմ` թվերի հետ որևէ առընչություն չունենալով: Թվերն էական չեն, ի վերջո մարդն իրեն զգում է այնքան, որքան իր ներսում է, հոգում: Չեմ ժխտի, կար ժամանակ, երբ լսում էի` ինչ-որ մեկը 55 տարեկան է՝ ասում էի՝ օ՜, մեծ մարդ է: Բայց հիմա, երբ ինքս եմ այդ տարիքում, զգում ու հասկանում եմ՝ մարդը երիտասարդ է մնում իր հոգով», - խոստովանեց երգչուհին:

Օրվա հերոսուհին կյանքից մեծ պահանջներ չունի: Ակնկալում ու ինքն իրեն մաղթում է միայն ամենակարևորը.

«Ինքս ինձ առաջնահերթ առողջություն կմաղթեմ, որպեսզի մերձավորներիս չանհանգստացնեմ: Ուժ ունենամ՝ սիրելու, փայփայելու ու խնամելու իմ բալիկներին: Այնպես որ, միայն առողջություն եմ ուզում: Մնացածը թող լինի այնպես, ինչպես Աստված կկամենա»:

Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասին