Երևան, 25.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մի՛ փորձիր կծել նրան, ով կարող է քեզ կուլ տալ. Շուշան Երիցյանը՝ հարուստ մարդու փողերով մարմինը ձևափոխելու մասին

ՖՈՏՈ

Երեկ համացանցում հայտնվեց մոդել Շուշան Երիցյանի արտաքին տեսքին վերաբերող հերթական բացասական հրապարակումը, որը վերնագրված էր հետևյալ կերպ. «Ու՞մ փողերով է Շուշան Երիցյանը ձևափոխում իր մարմնի ամեն միլիմետրը»: Տվյալ նյութի հեղինակը նշում է, որ մոդելն իր գործունեության մեկնարկից մինչ այսօր դիմել է բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների՝ չթողնելով առանց շտկման մարմնի որևէ հատված: Այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Շուշանի հետ, ով ասաց հետևյալը.

«Ես ասելու ոչինչ չունեմ, կասեմ ընդամենը մեկ բան. շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ այնպես է ստեղծել, որ մարդիկ իմ բնական մարմինը չեն կարողանում տարբերել արհեստականից: Իմ մարմնի վրա ամեն ինչ բնական է, քիթս է միայն վիրահատած: Եթե մարդկանց այդքան հետաքրքիր է, նույնիսկ կարող ենք բժշկական հետազոտություն անցկացնել, ինչից հետո նմանատիպ խոսակցությունները վերջապես կդադարեն: Չգիտես ինչու՝ տարիներ շարունակ մարդկանց հետաքրքրում է իմ մարմնի որոշ մասերը»,- ասաց Շուշան Երիցյանը:

Անդրադառնալով հրապարակման հեղինակի այն դիտարկմանը, թե որքան էլ որ Շուշան Երիցյանը պնդում է, որ վիրահատությունների չի ենթարկվել, բայց պարբերաբար համացանցում հայտնված իր լուսանկարները համեմատելիս փոփոխություններն ակնհայտ են, Շուշան Երիցյանը պատասխանեց.

«Գիտեք, ցանկացած մարդու, օրինակ' 18 և 24 տարեկան հասակում արված լուսանկարները համեմատելիս, փոփոխություններ լինելու են, եթե անգամ այդ անձնավորությունը ոչ մի վիրահատական միջամտության չի դիմել: Տարիներ առաջ արված իմ լուսանկարները համեմատել այսօրվա իմ լուսանկարների հետ, դա անգրագիտության վերջին գագաթնակետն է: Ինչպես կարելի է մարդու դեռ ոչ հասունացած տարիքի լուսանկարը համեմատել հասուն տարիքում արված լուսանկարի հետ և ասել, որ փոփոխություն կա: Բնական է, որ այդ փոփոխությունը պետք է լինի»,- նշեց մոդելը՝ հավելելով, որ ինքն անընդհատ հետևում է իր արտաքին տեսքին, այցելում է մարզասրահ և այլն:

Ինչ վերաբերում է սիլիկոնային միջամտություններին՝ Շուշանն ասաց, որ նման բաների երբեք չի դիմել.

«Նորից եմ ասում, շնորհակալ եմ Աստծուն և իմ ծնողներին, որ ես նման արտաքին ունեմ»,- ավելացրեց Շուշան Երիցյանը:

Անդրադառնալով իր գործունեությանը և ֆինանսական միջոցներին, որոնց մասին ևս հիշատակվել էր հրապարակման մեջ, Շուշանը հստակեցրեց.

«Ասեմ, որ իմ կարիերան գնալով ծաղկում է ապրում: Ես շատ գոհ եմ իմ կյանքից և գոհ եմ ոչ միայն ելնելով ֆինանսական կողմից,այլ առհասարակ: Նորից եմ կրկնում, իմ կյանքը շատ լավ է, թող ոչ ոք չանհանգստանա»,- ասաց Շուշան Երիցյանը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Ռուսաստանն ուրախ կլինի Հաղթանակի օրվա զորահանդեսին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. Կրեմլ ԱՄՆ-ում բենզինի գները շարունակել են աճել Իրանի դեմ գործողության պատճառով Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՍաուդյան Արաբիան չեղարկել է ապրիլին նախատեսված Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպումը Ալլա Պուգաչովան արդեն ձեռնափայտով է քայլում (լուսանկար) Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինան չի միանա ԵՄ-ին մինչև 2027 թվականը Թրամփի վարչակազմին դատի են տվել Շուշիի 1920 թվականի ջարդերը ցեղասպանություն էին՝ իրենց նպատակի ամբողջությամբ․ հայտարարություն Մենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԱՄՆ-ը ցանկանում է հինգշաբթի բարձր մակարդակի խաղաղության բանակցություններ անցկացնել Իրանի հետ. Axios Երկրների վարկանիշը մեկ շնչի հաշվով արտոնագրերի քանակով. ինչ ցուցանիշ է գրանցել Հայաստանը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավոր Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1072-ի Սալահը կհեռանա «Լիվերպուլից» Պատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում մտահոգված են ԵՄ-ի սառեցված վարկի պատճառով բյուջետային խնդիրներով Մալաթիա-Սեբաստիայում կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացին սպառնացել է գազային ատրճանակով Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի «Այդ միտքը երբեք ինձ մոտ չի եղել՝ վերջ, գնում եմ, հրաժեշտ տամ». Հրանտ Թոխատյան Իրանի վրա ամերիկյան նորագույն ինքնաթիռ է վթարվել Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը նախատեսվում է կրճատել 2027 թվականի հունվարի 1-ից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բախվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտումԻրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցումը հնարավոր է միայն Թեհրանի համաձայնությամբ ՆԱՏՕ-ն Թուրքիայում հիմնում է նոր կորպուս Հայաստանի հավաքականի հերթական մարզումը (տեսանյութ) Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Երբ Սամվել Կարապետյանն ասաց, որ դա անընդունելի է, նրան ձերբակալեցին». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին (Տեսանյութ)«Սա դասական էթնիկ զտում է». Նարեկ Կարապետյանը՝ Արցախում կատարվածի մասին Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 105 քաղաքացի Եթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդ«Տոտենհեմը» կհեռացնի 1 ամիս առաջ նշանակած Տուդորին Իրանը դադարեցրել է դեպի Թուրքիա գազի մատակարարումը՝ Իսրայելի հարվածից հետո․ Bloomberg Սամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ ԿարապետյանՄասիսի ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում, սարից ձորը գլորված անօգնական կնոջ են հայտնաբերել ու տեղափոխել հիվանդանոց. Shamshyan Իրանը դադարեցրել է գազի արտահանումը Թուրքիա՝ Հարավային Պարս գազային հանքավայրի վրա Իսրայելի հարվածից հետո Թրամփը զանգահարել է Հնդկաստանի վարչապետին Արցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլըՈւժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. Ուժեղ Հայաստան«Օռլանդո Սիթին» հայտարարեց Անտուան Գրիզմանի տրանսֆերի մասին Իսրայելի բանակի և հետախուզության միջև լարվածությունը սրվել է՝ Իրանի դիմակայության գնահատման պատճառով․ ԶԼՄ