Ստամբուլում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի Շիրինևլեր շրջանում ոստիկանության բաժանմունքի մոտ պայթուցիկով բեռնված մեքենա է պայթեցվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Նախնական տվյալներով` վիրավորվել է 5 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է: Դեպքի վայր են եկել մեծ թվով ոստիկաններ, փրկարարներ և շտապօգնության աշխատակիցներ:
Հաղորդվում է, որ պայթյունը շատ ուժգին է եղել և լսվել է անգամ Աթաթուրքի օդանավակայանում: Պայթյունից հետո լսվել են կրակոցների ձայներ:
Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն ասել է, թե պայթյունն իրականացրել են մոտոցիկլետով: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



