Իրաքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջել Թուրքիայի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջել երկրի հյուսիսում թուրք զինվորականների ներկայության հարցը քննարկելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Իրաքի ԱԳՆ–ը հարցում է ուղարկել ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ հրավիրելու համար՝ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից խախտումների եւ երկրի ներքին գործերի միջամտության քննարկման նպատակով։ Իրաքը ՄԱԿ ԱԽ–ից պահանջում է կատարել Իրաքի նկատմամբ իր պարտականությունները, ընդունել այդ հարցով բանաձեւ եւ վերջ դնել թուրք զինվորականների կողմից Իրաքի ինքնիշխանության ոտնահարմանը»,– ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Իրաքի խորհրդարանը երեքշաբթի ընդունել էր բանաձեւ, որով բողոք էր հայտնում Մոսուլի մոտ՝ Բաշիկ քաղաքում, թուրք զինվորականների ներկայության կապակցությամբ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



