Ադրբեջանում որդին սպանել է հորը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում որդին սպանել է հորը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Բաքվի Խազարի շրջանի ոստիկանության տարածած տեղեկության համաձայն` 17 ամյա Քենան Քասըմովը իր հորը` Քուլու Քասըմովին սպանել է դանակի բազում հարվածներ հասցնելու միջոցով:
Սպանության պատճառը դեռեւս հայտնի չէ, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ հետաքննություն է ընթանում:
2016 թվականին Ադրբեջանում ինքնասպանությունները եւ հարազատների՝ միմյանց սպանության դեպքերը զգալիորեն շատացել են: Ըստ հոգեբանների` նմանատիպ դեպքերի մեծացած թվաքանակը Ադրբեջանում կապված է հասարակության մեջ ագրեսիայի աճով, ինչը խոսում է ընդհանուր առմամբ նրա դեգրադացիայի մասին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



