Մադուրոն ուզում է հանդիպել Պուտինի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ շուտով կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը, որի ընթացքում երկկողմանի համաձայնագրեր կկնքվեն, հայտնում է «ՌԲԿ»-ն ՝ վկայակոչելով VTV հեռուստաալիքը։
«Շատ շուտով, շատ շուտով ես կհանդիպեմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի որոշակիացնենք համաձայնությունները բոլոր ոլորտներում՝ ռազմական, ֆինանսական, տնետսական, գոյւղատնետսական, առեւտրային, ու որպեսզի շուկայի կայունացման ու նավթի գների վերականգնման տեսակետից լավ նորություններ հայտնենք»,- մեջբերում է Մադուրոյին ՏԱՍՍ-ը։
Հանդիպման ճշգրիտ օրը Վենեսուելայի նախագահը չի հայտնել։ Վերջին անգամ Պուտինն ու Մադուրոն հանդիպել են 2015-ի նոյեմբերին Թեհրանում ՝ Գազ արտահանող երկրների ֆորումի երրորդ գագաթնաժողովի շրջանակում։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



