Օլիգարխիկ «քեֆ» Մոսկվայում. մասնակցելու են նաեւ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն այսօր պատրաստվում է մեկնել Մոսկվա: Սերժ Սարգսյանի պաշտոնական հանդիպումները նախատեսված են երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին: Իսկ մինչ այդ նա մասնակցելու է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կազմակերպելիք մեծ խնջույքին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ խնջույքին հրավիրված են եւ մասնակցելու են Հայաստանի բազմաթիվ գործարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ օլիգարծիկ այդ «քեֆին» մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնելու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ այլ պաշտոնյաներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



