«ՀԺ»․ Ական շտապել է Երեւան՝ Արթուր Բաղդասարյանից օգնություն խնդրելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ) ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ոչ սթափ վիճակում Ավետարանական եկեղեցու հովվին ծեծելուց հետո, երբ սթափվել է, Երեւան է փախել՝ Արթուր Բաղդասարյանից օգնություն խնդրելու:
«Հիշեցնենք, որ նախօրեին իրավապահները Ակային ձերբակալել են Երեւանում: Մեր տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀԿ որոշ գործիչների համատեղ միջամտության արդյունքում է, որ Արկադի Փելեշյանին չեն կալանավորել եւ հանրապետությունից չբացակայելու ստորագրության դիմաց ազատ են արձակել:
Ի դեպ, Փելեշյանը մտերիմ հարաբերություններ ունի Լոռու մարզի ՀՀԿ պաշտոնյաների հետ: Նա նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր հետ քավորսանիկային հարաբերությունների մեջ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



