Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մի՛ փորձիր կծել նրան, ով կարող է քեզ կուլ տալ. Շուշան Երիցյանը՝ հարուստ մարդու փողերով մարմինը ձևափոխելու մասին

ԼԱՅՖ

Asekose.am-ը գրում է.

Երեկ համացանցում հայտնվեց մոդել Շուշան Երիցյանի արտաքին տեսքին վերաբերող հերթական բացասական հրապարակումը, որը վերնագրված էր հետևյալ կերպ.  «Ու՞մ փողերով է Շուշան Երիցյանը ձևափոխում իր մարմնի ամեն միլիմետրը»: Տվյալ նյութի հեղինակը նշում է, որ մոդելն իր գործունեության մեկնարկից մինչ այսօր դիմել է բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների՝ չթողնելով առանց շտկման մարմնի որևէ հատված: Այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակովAsekose.am-ը կապ հաստատեց Շուշանի հետ, ով ասաց հետևյալը.

«Ես ասելու ոչինչ չունեմ, կասեմ ընդամենը մեկ բան. շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ այնպես է ստեղծել, որ մարդիկ իմ բնական մարմինը չեն կարողանում տարբերել արհեստականից: Իմ մարմնի վրա ամեն ինչ բնական է, քիթս է միայն վիրահատած: Եթե մարդկանց այդքան հետաքրքիր է, նույնիսկ կարող ենք բժշկական հետազոտություն անցկացնել, ինչից հետո նմանատիպ խոսակցությունները վերջապես կդադարեն: Չգիտես ինչու՝ տարիներ շարունակ մարդկանց հետաքրքրում է իմ մարմնի որոշ մասերը»,- ասաց Շուշան Երիցյանը:

Անդրադառնալով հրապարակման հեղինակի այն դիտարկմանը, թե որքան էլ որ Շուշան Երիցյանը պնդում է, որ վիրահատությունների չի ենթարկվել, բայց պարբերաբար համացանցում հայտնված իր լուսանկարները համեմատելիս փոփոխություններն ակնհայտ են, Շուշան Երիցյանըպատասխանեց.

fsggs



«Գիտեք, ցանկացած մարդու, օրինակ` 18 և 24 տարեկան հասակում արված լուսանկարները համեմատելիս, փոփոխություններ լինելու են, եթե անգամ այդ անձնավորությունը ոչ մի վիրահատական միջամտության չի դիմել: Տարիներ առաջ արված իմ լուսանկարները համեմատել այսօրվա իմ լուսանկարների հետ, դա անգրագիտության վերջին գագաթնակետն է: Ինչպես կարելի է մարդու դեռ ոչ հասունացած տարիքի լուսանկարը համեմատել հասուն տարիքում արված լուսանկարի հետ և ասել, որ փոփոխություն կա: Բնական է, որ այդ փոփոխությունը պետք է լինի»,- նշեց մոդելը՝ հավելելով, որ ինքն անընդհատ հետևում է իր արտաքին տեսքին, այցելում է մարզասրահ և այլն:

Ինչ վերաբերում է սիլիկոնային միջամտություններին՝ Շուշանն ասաց, որ նման բաների երբեք չի դիմել.

«Նորից եմ ասում, շնորհակալ եմ Աստծուն և իմ ծնողներին, որ ես նման արտաքին ունեմ»,- ավելացրեց Շուշան Երիցյանը:

Անդրադառնալով իր գործունեությանը և ֆինանսական միջոցներին, որոնց մասին ևս հիշատակվել էր հրապարակման մեջ, Շուշանը հստակեցրեց.

«Ասեմ, որ իմ կարիերան գնալով ծաղկում է ապրում: Ես շատ գոհ եմ իմ կյանքից և գոհ եմ ոչ միայն ելնելով ֆինանսական կողմից,այլ առհասարակ: Նորից եմ կրկնում, իմ կյանքը շատ լավ է, թող ոչ ոք չանհանգստանա»,- ասաց Շուշան Երիցյանը:

Մեզ հետ զրույցում Շուշանը հայտնեց նաև, որ համոզված է այն բանում, որ տվյալ հրապարակումը պատվիրված է: Ավելին, մոդելը նշեց, որ նույնիսկ տեղյակ է, թե ում կողմից է դա պատվիրված.

«Այս պահին չեմ ցանկանում կոնկրետ նշել նրա անունը, պարզապես կասեմ, որ նա այն մարդն է, ում հանդեպ այս կյանքում ես, կարելի է ասել, բազմաթիվ լավ, դրական քայլեր եմ արել: Ուղղակի հասկացա, որ մարդիկ ուրացող են»,- մանրամասնեցՇուշան Երիցյանը:

Հարցին՝ արդյոք ինքը պատրաստվում է որևէ միջոց ձեռնարկել տվյալ անձնավորությանը պատժելու համար, Շուշանը պատասխանեց.

«Վստահ եմ, որ այսօրվանից հետո նա այլևս երբեք որևէ կեղծ էջով ոչ մի պատվիրված նյութ, ոչ մի մեկնաբանություն թույլ չի տա իրեն անել: Եվ այս ամենի հետ կապված կցանկանամ մեջբերել հայտնի ասացվածքը. «Մի փորձիր կծել նրան, ով կարող է քեզ կուլ տալ»»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը:

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր Ավետիսյան