Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ փոխհրետակոծություն է տեղի ունեցել հսկիչ գծում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի եւ Պակիստանի միջեւ փոխհրետակոծություն Է տեղի ունեցել հսկիչ գծում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IANS գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 7-ի առավոտյան Ջամուի եւ Քաշմիրի նահանգի Ջամու տարածաշրջանի Պունչ օկրուգում:
«Այսօր առավոտյան լայնածավալ հրետակոծություն եւ հրաձգություն Է տեղի ունեցել Պունչի օկրուգի Մալթա շրջանում այն բանից հետո, երբ Պակիստանի բանակը համատարած ականակոծման Է ենթարկել հնդիկ զինվորականների դիրքերը եւ քաղաքացիական օբյեկտները»,- գործակալությունը մեջբերել Է ոստիկանության՝ անունը չնշված ներկայացուցչի խոսքը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



