Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ուրախ եմ, որ տանն ինձ հենց այսպիսինն են սիրում և ուզում են ինձ այսպիսին տեսնել. Հայկ Հունանյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգիչ Հայկ Հունանյանը, ով տարիներ առաջ հայտնի դարձավ «X-Factor 3» նախագծից: Մեզ հետ զրույցում երգիչը պատմեց, որ վերջին ամիսների իր ակտիվ գործունեությունը կշարունակվի, քանի որ այս շրջանում զբաղված է  նոր երգերի ձայնագրություններով:

Անդրադառնալով ընդամենն օրեր առաջ թողարկած «Հեռանում եմ» տեսահոլովակին, Հայկը նկատեց, որ իր հետեւորդներից շատերին թվացել է, թե փոխել է երաժշտական ոճն, ինչն այդպես չէ.

«Վերջերս շատերը սկսել էին կարծել, թե փոխել եմ երաժշտական հետաքրքրություններս ու կոմերցիոն երգերով եմ հանդես գալու, ինչը լիովին սխալ է: Նախ նշեմ, որ մեր ժողովրդի կողմից շատ սիրված կլկլոցով երաժշտությունը ոչ ինձ է հաճելի, ոչ էլ կարող եմ դրանք կատարել, իսկ առաջիկա նոր երգերս կապացուցեն ասածս, երգերի ընտրության հարցում ես հաստատ կոմերցիայի մասին չեմ մտածում, ի վերջո՝ յուրաքանչյուր հաջող երգ կոմերցիա կարող է ապահովե երգչին: Պարզապես ընկերներիցս մեկի խնդրանքով ստեղծվեց «Հեռանում եմ»  երգը, որն ըստ իս շատ հուզիչ ու գեղեցիկ երգ է. կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ ունի չստացված սեր, որի մեջ մեծ կարոտ կա, երգս հենց դրա մասին է»,- նշեց նա:

Ինչպես շատերը գիտեն, Հայկ Հունանյանը նաեւ Ատոմակայանում է աշխատում, հետաքրքրվելով, թե ինչպես է կարողանում լինել ակտիվ երգարվեստում ու համատեղել նաեւ ինժեների աշխատանքը, Հայկը ժպիտով նշեց.

«Սա ինձ համար ցավոտ կողմ է. իմ ապրելակերպը այնքան էլ հեշտ չէ՝ առավոտյան 07:00-ին արթնանում եմ, գնում Ատոմակայան աշխատանքի, իսկ երեկոյան գալիս եմ տուն ու ընթրելուց հետո վազում երեկոյան աշխատնքիս՝ երգին: Արդյունքում կես կատակ կես լուրջ ասում եմ՝ առավոտյան ինժեներ եմ, երեկոյան երգիչ: Բայց ես չեմ սրտնեղում ու շարունակում եմ այս ռեժիմով աշխատել, եւ կհրաժարվեմ այս ամենից այն պահին, երբ հասկանամ, որ երգչի մասնագիտությամբ կարող եմ ընտանիք պահել»:

Իսկ հարցին, թե Հայկի կինն ու փոքրիկ դուստրը չե՞ն սրտնեղում, որ նրաց հետ քիչ ժամանակ է անցկացնում, երգիչը պատասխանեց.

«Իրականում, ազատ ժամանակ լինելուն պես՝ ես նվիրվում եմ ընտանիքիս ու ընկերներիս: Ինչ վերաբերվում է գրաֆիկիս պատճառով ընտանիքիս նեղվելուն, նման խոսակցություններ միայն սկզբում էին, հետո իրենք էլ հասկացան, որ պետք է փոխզիջման գնանք ու իրար հասկանանք: Ուրախ եմ, որ տանն ինձ հենց այսպիսինն են սիրում եւ ուզում են ինձ այսպիսին տեսնել»:

 Ի դեպ՝ մեր հարցին, թե հնարավոր չէ՞ արդյոք առաջիկայում Հայկ Հունանյանին այլ նախագծերում տեսնենք, չէ որ նա ասպարեզ է եկել հենց նախագծերից մեկի միջոցով, երգիչը նկատեց.

«Իհարկե, ես շատ շնորհակալ եմ «X-Factor 3»-ին՝ որպես երգիչ ինձ ճանապարհ հարթելու համար, սակայն մոտ ժամանակներս հաստատ էլ ոչ մի մրցույթի չեմ մասնակցի, քանի որ դա իմ բնույթի հետ համատեղելի չէ: Իրականում որեւէ մրցույթի մասնակցելով՝ երգիչը մեծ ապրումներ է ունենում, որի մասին ոչ մեկ չի իմանում: Ես հոգնել եմ այդ ապրումներից, լարվածությունից, որ պետք է կարճ ժամանակում հնարովորինս պատրաստվել, բացի այդ՝ տեսակով նախանձ մարդ չեմ ու ինձ տհաճ է մրցակցել: Չեմ սիրում որեւէ մեկից առաջ ընկնել, ես իմ գործն անում եմ ու հաճույք ստանում դրանից, թերեւս սա էլ իմ հաջողության գաղտնիքն է»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր Ավետիսյան