Ադրբեջանում հայրը 8 տարի շարունակ իր աղջիկներին շղթայված պահել է ախոռում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի Իմիշլի շրջանի բնակիչ Վալեհ Մամեդովը 8 տարի շարունակ իր 2 աղջիկներին շղթայված պահել է ախոռում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության լրատվական բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի Իմիշլի շրջանի ոստիկանության եւ դատախազության աշխատակիցները եղել են դեպքի վայրում եւ հետաքննչական աշխատանքներ են իրականացրել:
Ոստիկանությունը հայտնել է, որ աղջիկներից մեկը չդիմանալով ցրտին մահացել է, իսկ մյուսի հոգեբանական եւ ֆիզիկական վիճակը խիստ ծանր է:
Դեպքի առթիվ Իմիշլիի ոստիկանությունում «մարդուն անօրինաբար ազատությունից զրկելու» հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



