Վրաստանի վարչապետը հորդորել է երկրի բնակիչներին՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հորդորել Է հանրապետության բնակիչներին՝ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 8-ին:
Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են իններորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին: Ընտրություններին մասնակցելու են 19 կուսակցություններ եւ վեց ընտրադաշինքներ:
«Այս ընտրություններն իրոք կարեւոր քայլ են Վրաստանի ժողովրդավարական ապագայի համար: Նախեւառաջ ես ցանկանում եմ հորդորել բոլոր ընտրողներին՝ անպայման մասնակցել ընտրություններին եւ քվեարկել Վրաստանի ավելի լավ ապագայի, Վրաստանի եվրոպական ապագայի օգտին: Ես վստահ եմ, որ հոկտեմբերի 9-ին մեր երկիրն ապրելու Է ավելի լավ Վրաստանում»,-ասել Է Կվիրիկաշվիլին կառավարության նիստում, հաղորդել Է Sputnik-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



