Հայիթիում ուժգին փոթորիկը 877 մարդու կյանք է խլել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայիթիի կործանարար «Մեթյու» փոթորկի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 877 մարդ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անտուն, կոյուղաջրերի խառնվելու հետևանքով ակտիվացել է ժանտախտի համաճարակը:
Փոթորիկը Հայիթիից հասել է Ֆլորիդա: Ուժգին քամին պոկել է հաղորդալարերն ու էլեկտրահաղորդման սյուները: Վերջին տվյալներով` նահանգում առանց լույս է մնացել շուրջ 800 հազար տուն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Ֆլորիդայում և Հարավային Կարոլինայում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



