Իջեւանում տարեց կնոջը դաժանաբար ծեծել են, սպանության սպառնալիքով հափշտակել նրա ունեցած վերջին 260 դրամը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի Իջեւան քաղաքում հոկտեմբերի 6-ի գիշերը ավազակային հարձակում է եղել տարեց կնոջ տան նկատմամբ։ Հոկտեմբերի 6-ի գիշերը Տերյան 2-րդ նրբանցքում գտնվող իր տան մեջ հարձակման է ենթարկվել 69-ամյա կինը։
Անհայտ անձը փայտ վաճառելու պատրվակով մտել է տուն, ծեծի ենթարկել մեծահասակ կնոջը, կոկորդը սեղմել ու սպանելու սպառնալիքով պահանջել գումար եւ բջջային հեռախոսը։ Կնոջը խոշտանգելուն զուգահեռ ստուգել է բաճկոնի գրպանը, որտեղից հանել է նրա ունեցած վերջին կոպեկները՝ 260 դրամ գումարն ու դիմել փախուստի: Ոստիկանությունից տեղեկացանք, որ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Իջեւանի Վազգեն անունով բնակիչը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



