Քլինթոնի նախընտրական արշավի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է իր նամակները հրապարակելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ղեկավար Ջոն Պոդեստան հայտարարել է ռուս հաքերների` WikiLeaks-ում իր նամակները հրապարակելու գործում մասնակցության մասին: Արմենպրեսի փոխանցմամբ, այդ մասին Պոդեստան գրել է թվիթերյան իր էջում:
«Այնքան էլ ուրախ չեմ ռուսների գործողություններից, քանի որ նրանք ցանկանում են Թրամփի հաղթանակը»,- գրել է Պոդեստան:
Միաժամանակ, նա ավելացրել է, որ չունի այնքան ժամանակ, որպեսզի պարզի, թե WikiLeaks-ում հրապարակված նամակներից որն է իրականությանը համապատասխանում:
Ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել է Պոդեստայի նամակները, որոնցում խոսքը գնում է սիրիական հակամարտության և թուրքական դերի, «Իսլամական պետության» դեմ պայքարի, ինչպես նաև միջուկային էներգետիկայի մասին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



