Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ Զինված ուժերում նշում են Տանկիստի օրը. ապրիլյան պատերազմի հերոս Ռաֆիկ Կրպեյանի նվիրումի պատմությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյան պատերազմի օրերին իր անձնակազմի հետ հակառակորդի մեկ տանկ խոցած Ռաֆիկ Կրպեյանը, հետադարձ հայացք գցելով ապրիլյան օրերին, դժվարությամբ է հավատում, որ անցել է այդ ամենի միջով: Ռաֆիկի համար հեշտ չի եղել ազատվել հիշողություններից, որոնք անընդմեջ ստիպում են նրան նորից նույն ճանապարհն անցնել:

Թալինցի Ռաֆիկը ժամկետային ծառայության է անցել 2014 թվականից, 6 ամիս ծառայել է Արմավիրի (Հոկտեմբերյանի) տանկային զորամասում, այնուհետեւ` Արցախում:

«Սկզբում, որ քաշեցի (զորակոչի վիճակահանությանը մասնակցելիս- խմբ.) ու իմացա, որ Ղարաբաղ  եմ գնալու, առաջինը, որ մտքովս անցավ, դիրքերն էին, մտածեցի՝  դիրքերում եմ լինելու, ու որ ծառայությունն անիմաստ կլիներ առանց դիրքեր բարձրանալու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց զինվորը:

Բանակային կյանքին Ռաֆիկը հեշտությամբ է հարմարվել, նոր ընկերներ ձեռք բերել, ում հետ մինչև օրս կապ է պահպանում:

«Զորացրվելուց հետո մի անգամ գնացի Թալիշ, ընկերներիս տեսա, նստեցինք, խոսեցինք, միմյանցից պատմեցինք: Նախքան զորացրվելը միշտ խոսում ու մտածում էինք, թե գնանք տուն, ամեն մեկս ինչով է զբաղվելու, մտածում էինք՝ հանկարծ կապը չկտրվի, միշտ իրար հետ լինենք»,-վերհիշում է նա:

Ռաֆիկը պատմում է, որ ապրիլի 2-ի առավոտյան նախապատրաստվում էին շարային ստուգատեսի, երբ հրամանատարին զանգեցին, տագնապ տվեցին:

«Երբ հրամանատարի տեղակալը կանչեց, հրահանգներ տվեց, ասաց, որ բոլորս ուշադիր լինենք, ուշադիր վարենք տանկը, այդ ժամանակ ինչ-որ չափով հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է: Տեսնում էինք, թե ինչպես էին մարդիկ իրերը վերցրած մեքենաներով փախչում գյուղից: Երբ հասանք այնտեղ, ամեն ինչ համարյա ավերված էր: Ինչքան առաջ էինք  գնում, ձայները, կրակոցներն ավելի էին շատանում: Հասանք ոսկու հանքի մոտ, այդտեղ սկսեցին մեզ վրա կրակել:  Մեր զորամասի հրամանատարը երկու տանկ էր հանել,  որ առաջ  տանեինք: Սկզբում այդ երկու տանկով էինք, հետո արդեն բոլորը եկան»:

Ապրիլի 3-ին Ռաֆիկն իր անձնակազմով բարձրացել է Թալիշի գրավված դիրքը այն հետ վերցնելու համար. «Մեզ հետ  նաեւ հետախույզներ են եղել: Այդ օրերից մինչ զորացվելս՝ հունիսի 30-ը, դիրքերում ենք եղել»:

Ռաֆիկն այդ ժամանակ մտածում էր ընտանիքի անդամների մասին, ովքեր տեղյակ էլ չէին, թե որտեղ է նա:

«Ընդհանրապես ասում են տանկիստի կյանքը 3 րոպե է. մտածում էինք, որ ամեն պահ այդ երեք րոպեն կարող է վերջանալ, բայց այդպես էլ չվերջացավ, հաղթահարեցինք այդ րոպեները:  Ապրիլի 1-ին ու 6-ին եմ խոսել ծնողներից հետ: Զանգեցի ամսի 6-ին, մի փոքր հանդարտվել էր վիճակը: Հայրս պատասխանեց, հարցրեց՝ բա ոնց ես տղա ջան, ինչու չէիր զանգում, ասացի՝ պապ, ստուգատեսի էինք պատրասվում, հարմար չէր: Թե բա կարող է գիտես՝ տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում: Ասացի՝ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք, ու այդ ընթացքում նորից սկսեցին կրակել, մերոնք նորից անհանգստացան»:

Հարցին, թե այդ օրերին ինչի մասին էին խոսում զինակից ընկերների հետ, Ռաֆիկը պատասխանեց. «Մտածում էինք, որ Աստված տա, մի օր հետ գնանք, պատմենք մարդկանց, թե ինչ ենք տեսել ու արել, հաստատ չեն հավատալու: Ես ինքս չէի էլ հավատում ու չէի պատկերացնում, որ հնարավոր է նման բան լինի»:

Ռաֆիկի խոսքով՝ ապրիլյան պատերազմը վատ հիշողություններ է թողել. ծառայակից ընկերներին հիշում է մե՛կ ողջ, մե՛կ զոհված:

«Հիմա էլ, որ բանակի կամ զինվորների մասին խոսակցություն է բացվում, ամեն ինչ հիշում եմ: Ցավ եմ զգում, քանի որ դիրքից դիրք գնալիս ես տեսնում էի զինվորներին, միասին դիրք էինք պահում, զրուցում, իսկ  հետո նրանց զոհված եմ տեսել մարմինները տեղափոխելիս: Նրանց դեմքերը տպավորվել են իմ մտքում»:

 

Ռաֆիկը վերջապես վերադառնում է տուն խոստացած ժամկետից մի փոքր շուտ, ծնողներին էլ ստել էր, որ դեռեւս թույլ չեն տալիս գալ:

«Ամեն ինչ խառնվել էր իրար: Կարծես կյանքս նորից էի սկսում, երբ եկա տուն, տեսա հարազատներիս: Նստեցինք, երկար խոսեցինք այդ օրերի մասին: Մայրս սովորության համաձայն՝ հարցնում էր, երեւի սոված ես մնացել:  Երբ բանակից զանգում էի տուն, առաջին հարցը դա էր՝ հաց կերե՞լ ես»:

Ռաֆիկին առաջարկել են մնալ եւ շարունակել ծառայությունը, սակայն նա հրաժարվել է՝ մտածելով ծնողների մասին:

«Մեծ եղբայրս պայմանագրային ծառայող է Ջաբրայիլում: Ավարտեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու շարունակեց ծառայությունն այնտեղ: Տեսնում էի, թե ծնողներս ինչ վիճակում են հայտնվում, երբ եղբայրս ուշ-ուշ էր զանգում, անընդհատ մտածում էին՝ մի բան եղած չլինի: Չեմ ուզում, որ ծնողներիս համար դժվար լինի, հատկապես, որ փոքր եղբայրս էլ երկու տարի հետո անցնելու է ծառայության»:

Ռաֆիկն այժմ սովորում է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, ընտրել է փրկարարի մասնագիտությունը: Ինստիտուտում նույնպես նրան մեծ ցնծությամբ են ընդունել, այժմ էլ սովորում է անվճար համակարգում:

Անկաշկանդ, ազատ, անվախ. հերոս Թաթուլ Կրպեյանի հերոս ազգակիցը հենց այսպես է պատկերացնում իսկական տանկիստին:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրված տանկիստը վստահ է՝ անհրաժեշտության դեպքում նորից է բարձրանալու դիրքեր, սակայն այս անգամ միայն իր հարազատ տանկով:

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Զինված ուժերում նշվում է Տանկիստի օրը:

Տոնդ շնորհավո՛ր, հերո՛ս:

Սյուզի Մուրադյան

Fox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները