Կոստա Ռիկայում գնացքը բախվել է ավտոբուսի, կա ավելի քան 30 տուժած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրբաթ օրը Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում ուղեւորատար գնացքի ու ավտոբուսի բախման հետեւանքով ավելի քան 30 մարդ է տուժել: Ինչպես հայտնել են փրկարար ծառայությունների ներկայացուցիչները՝ տուժածների շարքերում երեխաներ են ու հղի կանայք: Առնվազն երկու մարդ ծանր վիճակում է:
Վթարը տեղի է ունեցել Կուբա թաղամասի խաչմերուկում: Nación թերթի կայքում տեղադրված լուսանկարներում երեւում է, որ գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջտեղի մասը: Ընդ որում գնացքը գծերից դուրս չի եկել ՝ հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Կոստա Ռիկայի երկաթգծային փոխադրումների ծառայության տվյալներով ամեն ամիս մայրաքաղաքի տարածքում միջինը ութ վթար է լինում գնացքների մասնակցությամբ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



