Կրակոցներ Արթիկում. կովերը այգում արածացնելու պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզի Արթիկ քաղաքում երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեկ Արթիկի գերեզմանատուն տանող ճանապարհին վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Մեզ հաջողվեց պարզել, որ կրակոցներից տուժող չի եղել:
Պարզվում է՝ տղամարդկանց միջեւ վիճաբանությունը ծագել է կովերը այգում արածացնելու պատճառով: Նրանք անասունները արածեցնելիս են եղել, որի ժամանակ մեկը մյուսին պահանջել է, որ անասուններին իր այգում չարածացնի, վիճաբանությունը թեժացել է, որի ժամամանակ այդ անձը իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոցներ է արձակել:
Բանը հասել է իրավապահների միջամտությանը, կողմերը բերման են ենթարկվել ոստիկանություն, հետո ազատ են արձակվել։
Կատարվում է քննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



