Երևանի տոնը մանուկները նշել են Մանկական զբոսայգում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքի ծննդյան 2798-րդ տարեդարձը փոքրիկ երևանցիները նշել են Մանկական զբոսայգում: Այստեղ հատուկ երեխաների համար կազմակերպված մանկական տոնական ծրագրում ներառվել են տիկնիկային ներկայացումներ, երեխաները մասնակցել են նաև զանազան խաղ-մրցույթների: Բացի այդ, մանուկները հետաքրքրությամբ հետևել են նաև զբոսայգու տարբեր հատվածներում ելույթ ունեցող աճպարարների հնարքներին:
Ներկաներին բարձր տրամադրություն են փոխանցել նաև հայտնի ու սիրված հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները:
Ծրագիրը հագեցած է եղել նաև պատանի կատարողների երաժշտական համարներով:
Շնորհավորելով Երևանի տոնը՝ երեխաների ծնողներն ընդգծել են առանձին մանկական հարթակի կարևորությունն ու շնորհակալություն հայտնել քաղաքապետարանին՝ բազմաժանր տոնական միջոցառումներ ապահովելու համար:







1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



