Հնդկաստանում 13-ամյա աղջիկը մահացել է «հաջողության պահքի» ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում հյուծվածությունից դեռահաս աղջիկ է մահացել հուլիսի կեսերից մինչեւ նոյեմբերի առաջին տասնօրյակը շարունակվող ամենամյա պահքի ժամանակ, հայտնում է Times of India–ն։
Պարբերականը գրում է , որ 13-ամյա Արադխանային հիվանդանոց են տեղափոխել 68 օր պահքից հետո, ջրազրկման նշաններով։ Նա չափից երկարատեւ քաղցի հետեւանքով կոմայի մեջ էր ընկել։ Աղջիկը տասը շաբաթ քաղցած էր մնացել՝ տեղի հոգեւորականի խորհդով։ Աղջկա ընտանիքի ոսկերչական բիզնեսը կորուստներ էր կրել , ու հոգեւորականը Արադխանայի ծնողներին խորհուրդ էր տվել պահք պահել, հաջողությունը վերադարձնելու հ ամար։
Միջադեպը առաջացրել է երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության վրդովմունքը, որը մտադիր է անհապաղ համապատասխան քայլեր ձեռնարկել՝ աղջկա ծնողների նկատմամբ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



