Թուրքիայի հարավ-արևելքում ոստիկանությունը սխալմամբ կրակել է բազմության վրա. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հարավարևելյան Հաքքարի գավառի Յուքսեքովա քաղաքի շրջանում ոստիկանության ավտոմեքենայից սխալմամբ կրակել են բազմության վրա: Արդյունքում զոհվել է 4, վիրավորվել 2 մարդ՝ հայտնում է թուրքական Hurriyet Daily News պարբերականը:
«Մենք չենք քաշել ձգանը, զենքը գործել է ինքն իրեն»,- պարբերականը մեջբերում է ոստիկանության սպաների խոսքերը, որոնք միջադեպի ժամանակ եղել են ավտոմեքենայում: Պարբերականի տեղեկատվությամբ՝ դեպքի վայրը շղթայվել է, դեպքի մասնակիցները ձերբակալվել են:
Հաքքարի գավառի նահանգապետի ներկայացուցչությունում հայտնել են, որ դեպքի փաստով անցկացվում է հետաքննություն:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



