Պայթեցրել են «Վանաձոր» ՔԿՀ պետի մեքենան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Այս գիշեր անհայտ անձինք պայթեցրել են «Վանաձոր ՔԿՀ» պետին պատկանող «Նիվա» մակնիշի մեքենան: Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 02:30-ի սահմաններում:NEWS.am-ին հայտնի է դարձել, որ անհայտ անձը պայթուցիկ է տեղադրել «Նիվայի» տակ, ինչի պայթելու հետեւանքով վնասվել է «Նիվայի» դիմապակին ու անիվը: Մեքենան պատկանում է «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանին: Այն կայանված է եղել պատշգամբի տակ:
Դեպքի պահին մեքենայում մարդ չի եղել, տուժածներ չկան։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, չի բացառվում, որ քրեական գործ կհարուցվի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



