ԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկի զոհ է դարձել 14 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ չորս նահանգներում առնվազն 14 մարդ է զոհվել «Մեթյու» փոթորկի հետեւանքով, հայտնում է ABC News-ը:
Նախօրեին հաղորդվել է, որ ԱՄՆ տարբեր նահանգներում «Մեթյու» փոթորկի հետեւանքով 10 մարդ է զոհվել: Իշխանությունները հաստատել են Ջորջիա նահանգում երեք մարդու զոհվելու հանգամանքը, եւս չորսի՝ Ֆլորիդայում եւ երեքի՝ Հյուսիսային Կարոլինայում:
ABC News-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ին փոթորկի հետեւանքով զոհվել են Ֆլորիդայի եւս երկու բնակիչներ, Ջորջիայի մեկ բնակիչ, ինչպես նաեւ Հյուսիսային Կարոլինայի մեկ բնակիչ, ով կորցրել է մեքենայի կառավարումը եւ խեղդվել նեղուցում:
Նահանգների իշխանությունների տեղեկություններով՝ Հարավային Կարոլինայում էլեկտրականությունից զրկվել են 670,716 տներ, Հյուսիսային Կարոլինայում՝ 768,856, իսկ Ֆլորիդայում՝ 561,862:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



