Լոնդոնում 20-ամյա աղջկան թույլ չեն տվել ակումբ մտնել գիրության պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանուհի Բոբի Ջո Գոլդսմիթը չի կարողացել իր 20-ամյա տարեդարձը նշել Լոնդոնի Libertine ակումբում, չնայած իր եւ ընկերների համար նախօրոք էր սեղան ամրագրել: Արտաքին տեսքի հսկողության հսկիչները նրան չափից ավելի գեր են համարել: Այս մասին հայտնում է Mirror-ը:
«Ես պարզապես շփոթահար էի,- լրագրողներին ասել է Գոլդսմիթը: - հսկիչն ինձ ոտքից գլուխ զննեց եւ ասաց, որ ես չափազանց գեր եմ, նա փչացրեց իմ ծննդյան տարեդարձը»:
Աղջկա մայրն ասել է, որ վրդովված է ակումբի հսկիչի պահվածքից եւ չի հասկանում տեղի ունեցածի պատճառը. Նրա դստեր զգեստի չափսը 10 է (դա հագուստի բրիտանական չափս է, որը համապատասխանում մեր 46 չափսին), նա չերլիդերս խմբի անդամ է (աղջիկների խմբի, որոնք մարզական մրցությունների ընդմիջումներին մարմնամարզության վարժություններ են կատարում):
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



