Ալիևը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Համաշխարհային էներգետիկ ֆորումին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա՝ Ստամբուլում Համաշխարհային էներգետիկ XXIII ֆորումին մասնակցելու համար, որը տեղի կունենա հոկտեմբերի 9-13-ը: Այդ մասին կիրակի հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամլո ծառայությունը:
«Ստամբուլի Աթաթյուրքի միջազգային օդանավակայանում, որտեղ փողփողում էին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, նախագահ Իլհամ Ալիևի պատվին շարք է կանգնեցվել պատվո պահակախումբը: Պատվո պահակախմբի պետը զեկույց է ներկայացրել նախագահ Իլհամ Ալիևին: Պետության ղեկավարը ողջունել է պատվո պահակախմբի զինվորներին»,- հայտնել է մամլո-ծառայությունը:
Հաղորդվում է, որ Ալիևին դիմավորել են պետության և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



