ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան չափազանց երկար ժամանակ «ռազմավարական համբերություն» է դրսևորել Վաշինգտոնի գործողությունների նկատմամբ, սակայն այժմ Ռուսաստանի և ԱՄ-ի հարաբերություններում արմատական փոփոխություն է տեղի ունեցել: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ըստ իս` դա փաստ է», - ասել է Լավրովը ռուսաստանյան Առաջին ալիքին տված հարցազրույցում` մեկնաբանելով ռուս-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցած արմատական փոփոխությունները:
«Մենք, անկեղծ ասած, երկար ժամանակ ենք դրսևորում այն, ինչն ամերիկացիներն անվանում են «ռազմավարական համբերություն»: Չէ որ հարաբերությունների միակողմանի վատթարացումը ամերիկացիների կողմից սկսվել էր Ուկրաինայից շատ առաջ: Մենք այդ մասին ասել ենք», - ընդգծել է ռուս նախարարը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



