Հայիթիում եռօրյա սուգ է հայտարարվել «Մեթյու» փոթորկի զոհերի հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայիթիի նախագահ Ժոսելերմ Պրիվերը եռօրյա սուգ է հայտարարել` Կարիբյան ավազանում հոկտեմբերի 3-ից մոլեգնող «Մեթյու» փոթորկի հետևանքով զոհերի հիշատակին:
Այս մասին հաղորդում է Russia Today-ը` հիշեցնելով, որ կործանարար փոթորկի հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 900-ի:
Հաղորդվում է, որ սգո երեք օրերի ընթացքում պետական դրոշն իջեցվելու է, իսկ ժամանցային հաստատությունները փակ են լինելու: Տարերային աղետի հետևանքով զոհերի վերջնական թիվը դեռևս չի հաղորդվել:
Փոթորիկի կործանարար հետևանքներով պայմանավորված` որոշվել է նաև հետաձգել Հայիթիում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Քվեարկությունների օրը կորոշվի հոկտեմբերի 12-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



