Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու համաձայնությունը կարող է ստորագրվել մինչև 2017 թվականի վերջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնությունը կարող է ստորագրվել 2017 թվականի վերջում, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:
«Այսօրվա բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են այն մասին, որ մեր երկրների միջև ազատ առևտրի համաձայնությունը կարող է ստորագրվել 2017 թվականի վերջում»,- հայտնել է Զեյբեկչին:
Զեյբեկչին ավելացրել է, որ այն կարող է ստորագրվել առաջիկա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում:
Հաղորդվում է նաև, որ բանակցություններից հետո Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը և Նիհաթ Զեյբեկչին ստորագրել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների համատեղ համաձայնագիր:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



