Ռուսաստանում տանը միայնակ թողնված մեկամյա երեխան ընկել է 4-րդ հարկից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Լոբնյա քաղաքի բնակելի շենքերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել. փոքրիկ տղան ընկել է 4-րդ հարկի բարձրությունից:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, մեկամյա փոքրիկը ընկել է բնակարանի պատուհանից: Երեխային անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Նշվում է, որ երեխան մենակ է մնացել տանը` առանց ծնողների վերահսկողության: Բարձրանալով պատուհանագոգի վրա` երեխան հենվել է հակամոծակային ցանցի վրա և իր ծանրության հաշվին` դուրս հրել այն ու ընկել:
Ողբերգական միջադեպի ականատեսներն անհապաղ շտապ օգնություն են կանչել: Երեխայի մոտ, նախնական տվյալներով, գանգուղեղային փակ վնասվածք է ախտորոշվել, ինչպես նաև այլ վնասվածքներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Նշվում է, որ հետաքննություն է սկսվել միջադեպի առթիվ` ծնողների անփույթ վերաբերմունքի գործով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



