Ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամը կկազմի 1 միլիարդ դոլար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս-թուրքական ներդրումային հիմնադրամի կապիտալը կկազմի 1 միլիարդ դոլար, սակայն հետագայում այդ թիվը կարող է աճել, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:
«Առաջին փուլում (Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու) խոսքը յուրաքանչյուր կողմից այնտեղ 500 միլիոն դոլարի ներդրման մասին է: Այդպիսով, հիմնադրամի սկզբնական կապիտալը կկազմի 1 միլիարդ դոլար: Հետագայում, եթե անհրաժեշտություն լինի, ավելի շատ միջոցներ կարող են ներդրվել»,- ասել է Զեյբեկչին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի հետ հանդիպումից հետո:
Զեյբեկչին նաև հույս է հայտնել , որ կհանվեն թուրքական մրգեր և բանջարեղեններ Ռուսաստան արտահանման արգելքները: Նրա խոսքով` այդ հարցը շուտով կքննարկվի:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



