Իրաքը Թուրքիային թույլ չի տա մասնակցել Մոսուլի ազատագրման գործողություններին. Իրաքի վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի իշխանությունները թուրք զինծառայողներին թույլ չեն տա մասնակցել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի ազատագրման գործողություններին: Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին՝ ելույթ ունենալով Քերբելեում մամլո ասուլիսի ժամանակ:
«Թուրքական ուժերին երբեք թույլ չի տրվի մասնակցել Մոսուլի ազատագրմանը»,- մեջբերում է As Sumaria հեռուստաալիքը ալ-Աբադիի խոսքերը: Ընդ որում՝ վարչապետն ընդգծել է, որ «սահմանից դուրս իր ուժերը տեղակայելու Անկարայի նախագիծը» Իրաքի ինքնիշխանության խախտում է:
Իր հերթին, ինչպես ավելի վաղ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, Իրաքի Բաշիկա ճամբարում տեղակայված թուրքական զորախմբերը մնում են միայն ահաբեկիչների դեմ պայքարի համար:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



