Չինացի գիտնականները մտածել են շերամի որդին կերակրել գրաֆենով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի Ցինխուա համալսարանի գիտնականները թթենու շերամի որդերին ստիպել են սովորականից ավելի ամուր ոստայն հյուսել, հայտնում է Nano Letters-ը:
Ամուր մետաքս ստանալու համար նրանց կերակրել են թթենու տերևներով՝ մշակված 0.2 տոկոսանոց ածխածնային նանոխողովակների կամ գրաֆենի լուծույթում: Փորձերը ցույց են տվել, որ ստացված մանրաթելը եղել է 2 անգամ ավելի ամուր և դիմացկուն:
Բացի դրանից՝ 1000 աստիճան տաքացնելուց հետո մանրաթելերը սկսել են էլեկտրական հոսանք բաց թողնել: Ենթադրվում է, որ ստացված մանրաթելերը կիրառություն կգտնեն բժշկական իմպլանտների և կենսաբանորեն քայքայվող սենսորների մեջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



