Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր բևե՞ռ, թե՞ շարքային կենաց

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Արդեն բազմիցս նշել ենք, որ նման կարգավիճակում ընդդիմադիր համարվող կուսակցություններից որևէ մեկը չի կարող հաղթահարել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նվազագույն շեմը: Ուստի նրանց անհրաժեշտ են լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
 
Այս համատեքստում բավական հետաքրքիր անցավ «Հանրապետություն» կուսակցության 15-ամյակը: Մամուլը և լրատվամիջոցները սահմանափակվեցին փոքրիկ հոդվածներով և հարցազրույցներով: Իրականում, այդ միջոցառման ժամանակ հնչեցին մտքեր, որոնք կարող են նոր օրակարգ թելադրել հայաստանյան ներքաղաքական դաշտին: Ի սկզբանե, հետաքրքիր էր այն հանգամանքը, որ իշխանական կամ մերձիշխանական որևէ ուժ հրավիրված չէր: Երկար ժամանակ լռություն պահպանած կուսակցության համար սա պարզ հաղորդակ էր այն մասին, որ իր ընդդիմադիր կեցվածքը չի փոխել և փոխելու միտք էլ չունի:
 
Մյուս կողմից՝ բացի հրավիրված ընդդիմադիրներից, ներկա էին նաև արևմտամետի համարում ունեցող գործիչներ, ինչը չթաքցրեց նաև կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը: Նրա պնդմամբ հրավիրված էին նաև ՀՀ-ում հավատարմագրված արտերկրյա դեսպաններ, արեւմտամետ կողմնորոշում ունեցող անհատներ, լրագրողներ։ Սա կարող է պատահականություն թվալ առաջին հայացքից: Բայց կուսակցության նախագահի հայտարարությունը և խոսակցություններն այն մասին, թե Հայաստանում կազմավորվում է նոր՝ արևմտյան բևեռ, այլակարծության տեղիք չեն տալիս:
 
Այսպես, Արամ Սարգսյանը հայտարարեց. «Հանրապետությունը հիմա էլ իր անցած ճանապարհին եւ կերպարին հավատարիմ իրական ընդդիմադիր դաշտի համախմբման կողմնակից է: Մենք պատրաստ ենք համագործակցել այդ դաշտում գործող ցանկացած ուժի հետ, իսկ միեւնույն գաղափարական մոտեցումներ ունեցող քաղաքական կուսակցությունների եւ անհատների հետ՝ անգամ ձեւավորել դաշինքային հարաբերություններ, միասնական ցուցակով հանդես գալու լուրջ հանձնառությամբ եւ պատասխանատվությամբ»:
 
Սարգսյանը փաստացի փորձ է անում կոնսոլիդացնել դաշտում առկա ընդդիմադիր ուժերի գոնե մի մասը և միասնական ճակատով գնալ ընտրությունների: Կհաջողվի՞ նրան դա անել: Այս հարցին պատասխանելու համար գանք պնդումներին: Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում գործող ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող, այդ թվում՝ ԱԺ-ում մանդատ ունեցող կուսակցություններից որևէ մեկը չի կարող հարկ եղած դեպքում ռուսական գծի հետ հաշվի չնստել, ինչու չէ, նաև համագործակցել: Սակայն Սարգսյանի ասած գաղափարական նույն մոտեցումներն արևմտյան մոտեցումներ ունեցող խմբերն ու անհատներն են: Սակայն կա մեկ խնդիր՝ անգամ ամենալայն հակառուսական իրավիճակում նրանք չեն ունեցել լուրջ էլեկտորատ և աջակիցների բանակ: Ո՞ւմ նկատի ունի Արամ Սարգսյանը՝ ասելով «գաղափարական աջակիցներ»: Թերևս «Ազատ դեմոկրատներին», «Ժառանգությանը» և ինչ-որ չափով՝ ՀԱԿ-ին: Գանք սկզբից:
 
«Ազատ դեմոկրատները» Հայաստանում ընտրազանգված չունեն և չեն էլ ունեցել: Իսկ ԱԺ-ում նրանց գտնվելու մասին շատ է խոսվել ու գրվել, ուստի այլևս կարիք չկա: «Ժառանգությունն» այսօր ապրում է իր ոչ լավագույն օրերը: Ավելին, նման միտումների շարունակության դեպքում կուսակցության մեծ մասը պետք է հետևի Ստյոպա Սաֆարյանի օրինակին: Զարուհի Փոստանջյանի հետ դաշինքը շատ բան չի տա, քանի որ ցանկացած պահի, Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու համար, կարող է դիմել ցանկացած քայլի: Բազմիցս դա արդեն տեսել ենք, դրա լավագույն օրինակը Լևոն Բարսեղյանի հետ համատեղ, վերջին ուղիղ եթերն էր: Մյուս կողմից՝ ունենալով ռացիոնալ անհատներ, այս կուսակցությունը փաստացի հարց չի լուծում, քանի որ ազնվությունը վաղուց քաղաքական կատեգորիա չէ: Ուստի, «Ժառանգության» հետ միավորվելը կարող է բերել 1-1.5 տոկոս, բայց ոչ ավելին: Սակայն էքսցենտրիկ քաղաքական գիծը և ոչ ստանդարտ մոտեցումները, դա ևս կարող են դնել կասկածի տակ:
 
Հարկ է փաստել նաև այն հանգամանքը, որ արևմտյան քաղաքական կենտրոններն առանձնապես հետաքրքրված չեն Հայաստանն իրենց ազդեցության գոտին դարձնելու հարցում: Թվում է, թե ռուսական կողմի հետ կա հստակ պայմանավորվածություն: Լավագույն դեպքում ինչ բևեռ ուզում է՝ լինի, այն չի կարող գերազանցել 10 տոկոսի շեմը, որն էական ոչինչ չի տա, բացի ԱԺ ամբիոնը պարբերաբար զբաղեցնելուց ու մի քանի ակցիա կազմակերպելուց: Այստեղ բաց է մնում ՀԱԿ-ի խնդիրը: Եթե շեշտադրումը փոխվի ոչ թե «արևմտամետ գաղափարակից ուժեր», այլ «իշխանության դեմ միասնական ճակատ», միգուցե ՀԱԿ-ը միանա այս գործընթացին, սակայն արևմտյան շեշտադրումով դա ի սկզբանե տապալված է:
 
ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը, լինելով ռեալ պոլիտիկ գծի հետևորդ և բազմիցս հանդես գալով բևեռների հավասարակշռության և ռուսական գործոնի սթափ գնահատման դիրքերից, չի մտնի այս գործընթացի մեջ: Չի մտնի թեկուզ մեկ պատճառով: Այդ նույն արևմտյան կողմը կամ ուժային բևեռները, Արցախի հարցում չեն առաջարկում ավելի լավ այլընտրանք, քան առկա վիճակն է: Այլ է խոսքային ու խաղաղասիրական կոչը, այլ է, երբ խնդիրը կոնկրետ քայլ կատարելու մեջ է: Եթե, ամեն դեպքում, այս հեռանկարը կայանա ու ձևավորվի բևեռ, որի մեջ կլինի նաև ՀԱԿ-ը, դա կնշանակի միայն մեկ բան՝ ռուսական տիրապետության դեմ կենաց ու մահու պայքար, որը հղի է ամենաանկանխատեսելի հետևանքներով, հատկապես ներկայիս Հայաստանի հեղհեղուկ իրականության պայմաններում: Ամեն դեպքում, հանգուցալուծումը չի ուշանա և մենք կտեսնենք, թե ինչ իրավիճակ կլինի Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
 
Վահրամ Թոքմաջյան, Past.am վերլուծաբան
Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆ