Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մկրտիչ Արզումանյանը հայտնվել է անելանելի իրավիճակում

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է․

«ATV» հեռուստաընկերության եթերում այսօր՝ ժամը 22։30-ին, կմեկնարկի «Ռեստարտ 2020» դրամեդին, որտեղ դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, մոլորակի վրա մենակ է մնացել։ Թե ինչպե՞ս է նա դուրս գալիս ստեղծված անելանելի իրավիճակից, հաջողվո՞ւմ է ոչ միայն լքված Երևանում ապրել, այլև ճանապարհորդել ամբողջ աշխարհով, ի՞նչ իրավիճակներում է հայտնվում նա մի երկրում, որտեղ ո՛չ ոստիկանություն կա, ո՛չ կարմիր գծեր, ո՛չ որևէ այլ սահմանափակում, հեռուստադիտողները կիմանան ամեն երկուշաբթի և չորեքշաբթի։

Նախագծի սցենարի հեղինակները Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանն են, ռեժիսորը՝ Հարութ Շատյանը, պրոդյուսերը՝ Արա Բաղդասարյանը։

Նախագծի մտահղացումը եղել է  «ATV»-ի տնօրեն Ռուբեն Արամյանինը։ Սցենարի հեղինակ Նարեկ Մարգարյանը նշում է, որ սկզբում ոչ ոք չէր հավատում, որ Հայաստանում հնարավոր է նման բան անել, քանի որ շատ բարդ նկարահանումներ են ունեցել, սակայն հաջողվել է։ «Շատ ռեժիսորների համար թվում էր, թե առաքելությունն անկատարելի է՝ սերիալի պայմաններում անհնար է նկարահանել աշխարհի վերջը, սակայն Հարութ Շատյանը չվախեցավ և շատ լավ կատարեց իր առաջ դրված առաջադրանքը։ Միշտ թվացել է՝ Հայաստանում անհնար է նման մասշտաբի նախագիծ իրականացնել, բայց հիմա մոտենում եք դրան։ Շատ որակով, տպավորիչ նկարահանումներ են արվել։ Ըստ էության՝ «Ռեստարտ 2020»-ը կատակերգություն է, որն ունի դրամայի էլեմենտներ»,- BlogNews-ին ասաց նա։

Մկրտիչ Արզումանյանն էլ նշեց, որ նախագիծը բարդ էր, բայց հետաքրքիր։ «Կան մարդիկ, որոնք երբևէ միայնակ չեն եղել և փորձում են դրա մեջ հետաքրքրություն փնտրել, բայց երբ մարդը միայնակ է մնում, չի կարողանում այդ ամենի մեջ դրական բան գտնել կամ զբաղմունք ունենալ, շատերը դա ցավագին են տանում։ Շատերը կարծում են, որ միայնակ մնալով շատ բաներ կանեն, բայց իրականում միայնակ մնալը վախենոլու է, քանի որ, ուշ թե շուտ, այդ միայնակությունը դառնում է անհետաքրքիր։ Անդրանիկին պահում է մի ուժ՝ հավատը, որ նա մի օր կհանդիպի մեկ ուրիշի և միայնակ չի լինի։ Այդ ուժն է, որ նրան պահում է»,- ասաց Մկոն։

Դերասանն այս կերպարի համար մի շարք փորձություններ է անցել, մասավորապես բարդ է եղել «մորուքի» հետ համակերպվելը։ Մկոն պատմեց, որ իր համար իսկական տանջանք էր շոգ եղանակին անընդհատ «մորուք» ամրացնելը, սակայն նույնիսկ այդ պարագայում ինքն է առաջարկել, որ հերոսը չհրաժարվի «մորուքից» նույնիսկ կյանքում եղած փոփոխություններից հետո, քանի որ այն շատ կերպարային է Անդրանիկի համար։

Աշխարհի վերջի մասին իրականությանը մոտ պատկերացումներ ունենալու համար սցենարիստները խորհրդակցել են տարբեր ոլորտների մասնագետների հետ։

Նախագիծը բաղկացած է 24 մասից, եթերում կլինի կլինի շաբաթը 2 օր։ Ստեղծագործական թիմն արդեն իսկ մտածում է 2 սեզոնի մասին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով