Ադրբեջանում ավելացել է հոգեկան անհավասարակշիռ մարդկանց թիվը
ԲԼՈԳԱշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանի հանրապետությունում ավելացել է հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց թիվը: Նրանց մեծամասնությունը 25-30 տարեկան տղաներ են: Տղամարդկանց շրջանում այդ թիվն աճել է 30-40 %-ով: Այս մասին հայտնել է Հոգեբանական առողջության կենտրոնի տնօրենի տեղակալ Ռուստամ Սալայովը:
Նրա խոսքերով՝ երիտասարդները սթրես են տանում իրենց խնդիրների պատճառով: Վերջին շրջանում երկրում առաջացած կրիզիսից հետո հոգեկան խնդիրներով երիտասարդների թիվն սկսեց աճել: Միայն վերջին 2 ամսվա ընթացքում 1000 հիվանդ գրանցել է կրկնակի այցելություն այդ կենտրոն:
Իսկ քանի որ հիվանդների մեծ մասը երիտասարադ տղաներ են, հնարավոր է նաև՝ սթրեսների պատճառը լինի նաև վերջին շրջանում սահմանային լարված դեպքերը: Հնարավոր է, որ հիվանդներից շատերի մոտ այդ խնդիրն առաջացած լինի ապրիլ ամսից և դրան հաջորդող ամիսների լարված վիճակից: